Դեպի վեր

Կարող ենք գերանդին առնել ու ամբողջ պետական համակարգը՝ աջ, ձախ մի քայլ, հնձել բոլորին, բայց…

henaran.am02/21/2019, 9:12

Կարող ենք գերանդին առնել ու ամբողջ պետական համակարգը՝ աջ, ձախ մի քայլ, հնձել բոլորին, բայց…

Այսօր ՀՀ կառավարության նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջարկեց փոփոխություն կատարել 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ և դատավորներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դժգոհեց, որ ճիշտ չէ հատվածական մոտեցում ցուցաբերել, տարբեր խմբեր ավելացնել սոցիալական փաթեթի շահառուների ցանկում, ընդ որում՝ դա այս տարվա բյուջեով նախատեսված չի, և լրացուցիչ ֆինանսական միջոցներ կպահանջվեն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ իրենց կողմից կառավարություն է ներկայացվել համանման փոփոխության նախագիծ՝ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին սոցիալական փաթեթի շահառու դարձնելու նպատակով:

Ա.Զեյնալյանը նշեց, որ դատական իշխանության անկախության բաղկացուցիչ մաս է կազմում, սոցիալական երաշխիքներ են, որոնք ապահովելու են դատարանի անկախությունը, ոչ թե սոցիալական արտոնություն է, այլ մյուս քաղաքացիների իրավունքի ապահովմանն ուղղված գործողություններ են:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ կառավարության հանձնարարականով ապահովագրական ընկերությունների հետ են բանակցում, որ կամավոր սկզբունքով առողջապահական ապահովագրություն տրամադրեն բարձրաստիճան պաշտոնյաներին, վճարի պետությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց Ա.Զեյնալյանի հետ, որ խնդիրը միայն դատավորներին չի առնչվում, այլև ՀՀ քաղաքացիների՝ անկախ դատական ծառայություններ ստանալուն: Նա համոզվածություն հայտնեց, որ ՀՀ զարգացման համար կարևոր է անկախ դատական համակարգը. «Եթե մենք ուզում ենք դատական համակարգ ունենանք, պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որպեսզի մեր դատավորները առնվազն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություններ չունենան: Մի կողմից՝ մենք շատ խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի, կամայական ապօրինի որոշումների դեմ, բայց մյուս կողմից՝ պետք է քայլ ձեռնարկենք, որ այս ապօրինի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս փոքրացնենք ու նեղացնենք: Իհարկե, այս կարգի որոշումները պոպուլյար չեն և չեն կարող պոպուլյար լինել»:

Ն.Փաշինյանը նշեց, որ այս տարի սոց. փաթեթից օգտվողների շրջանակն ընդլայնել են մոտ 250 հազար քաղաքացիներով, և բալանսավորված ու խելամիտ քայլ է 230 դատավորների նույնպես ընդգրկել այս համակարգում: Նրա խոսքով՝ վերջին շրջանում ամենակարևոր քննարկվող թեմաներից է՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստացվող վճարները, աշխատավարձերը, պարգևավճարները:

«Այսօր մենք հասել ենք պետական կառավարման համակարգի թափանցիկության մի աննախադեպ մակարդակի, և այդ թափանցիկության աննախադեպ մակարդակը մեզ հնարավորություն է տալիս բաց, ուղիղ, ազնիվ, բայց ոչ ափալ-թափալ և էմոցիոնալ քննարկում ունե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր