Դեպի վեր

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

azatutyun.am01/25/2020, 10:06

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ՝ այսօր աննախադեպ որոշում կայացրեց՝ հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը:

Դատապարտյալն ու փաստաբանները բողոքարկում էին պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն իրեն ազատ արձակելու որոշումը լսելուց հետո այնքան շփոթվեց, որ որոշեց ողջագուրվել դատավորի հետ։

Աշոտ Մանուկյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ երկրոդ ցմահ դատապարտյալը, որ ազատ է արձակվում ոչ թե հիվանդության հիմքով, այլ պատժի կրման ընթացքում դրական վարքագիծ դրսևորելու շնորհիվ։

Նա դատապարտվել է 24 տարի առաջ, սկզբում մահապատիժ էր ստացել՝ գնդակահարության ձևով, հետո՝ ցմահ ազատազրկում։

Մանուկյանը 96 թվականին՝ զինծառայող էր, փողի հետ կապված վեճ էր բռնկվել զորամասում, և նա սպանել է երեք ծառայակիցներին, երկուսը՝ զույգ եղբայրներ։ Մեղքն ընդունել է, զղջացել, ներում խնդրել, սպանված զինվորների ծնողները ներել են նրան։ Աշոտն ասաց՝ հենց այսօր՝ ազատության առաջին օրն է հանդիպելու նրանց։

«Պետք է ուղևորվեմ Արմավիր քրեակատարողական հիմնարկ թղթերս վերցնեմ և կարծում եմ՝ երեկոյան արդեն կհանդիպեմ տուժողների հետ», - ասաց Մանուկյանը։

Մահացած զինծառայողների ընտանքիների հետ ազատազրկան տասնամյակների ընթացքում կապ են պահպանել Աշոտի հարազատները։ Հայրը՝ Մանվել Մանուկյանը դատարանում էր։

«Անմիջապես ես կապի մեջ եմ իրենց հետ, նույնիսկ բարեկամական կապեր ունենք», - ասաց Աշոտ Մանուկյանի հայրը։

Դատապարտյալն ազատ է արձակվում 10 տարի փորձաշրջանով։ Աշոտ Մանուկյանն ազատազրկման ընթացքում գրքեր է գրել, հեռակա կրթություն ստացել և հիմա էլ ուզում է ոչ միայն կրթությունը շարունակել ու ամուսնանալ, այլև օգտակար լինել իր բախտակիցներին ու նաև զինվորներին, որ ամեն մանրուք բանակային կյանքում ճակատագրական չդառնա։

«Որպես նախկին զինվոր, հանցագործություն կատարած զինվոր, ով բանակում ծանր հանցագործություն է կատարել, կփորձեմ իմ խորհուրդներով, իմ հանդիպումներ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր