Դեպի վեր

Հետաքրքիր, ուսանելի. «Ճանաչիր Չինաստանը» մրցույթի մասնակիցները կիսել են իրենց տպավորությունները

armenpress.am11/13/2019, 7:30

Հետաքրքիր, ուսանելի. «Ճանաչիր Չինաստանը» մրցույթի մասնակիցները կիսել են իրենց տպավորությունները

Հետաքրքիր, տպավորիչ, ուսուցանող. այսպես բնորոշեցին մասնակիցները «Ճանաչիր Չինաստանը» մրցույթ-վիկտորինան: Նրանք «Արմենպրես»-ի հետ զրույցում կիսել են իրենց տպավորությունները՝ ընդգծելով, որ նման մրցույթների անհրաժեշտությունը կա:

Գլխավոր մրցանակ՝ ուղևորություն Չինաստան

Գառնիկ Հովակիմյան, 38 տ- Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, աշխատում եմ վարկային կազմակերպությունում: Կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր մրցույթ էր, իսկապես մեծ բավականություն եմ ստացել: Թեպետ վստահ էի, որ լավ արդյունք եմ ցույց տվել, սակայն անակնկալ էր այն, որ ստացա գլխավոր մրցանակը: Մրցույթի մասին տեղեկացել եմ զարմուհուցս, նա էր մասնակցում ու խնդրեց, որ օգնեմ իրեն: Այդ ընթացքում հարցերի բովանդակությանը ծանոթացա, հետո որոշեցի ինքս փորձել իմ ուժերը: Արդյունքն այն եղավ, որ Չինաստան մեկնելու հնարավորություն ստացա: Ես սիրում եմ ճանապարհորդել և արդեն բազմաթիվ երկրներում եմ եղել: Չինաստանը նույնպես կա իմ առաջիկա պլաններում, սակայն մտածեցի, որ այն ես ինքս կարող եմ կազմակերպել: Այս մրցանակը որոշեցի փոխանցել Հայ-չինական բարեկամության դպրոցին, որ մրցույթ անցկացնի բարձր դասարանի աշակերտների շրջանում և 2019-2020 ուսումնական տարվա ընթացքում առավելագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտին հնարավորություն տա մեկնել Չինաստան: Դպրոցին փոխանցելով՝ ես ուզում եմ խրախուսել աշակերտներին, որ ավելի լավ սովորեն: Կարծում եմ՝ ինձ կընդգրկեն այդ մրցույթի կազմկոմիտեում, որպեսզի տեսնեմ Չինաստան մեկնող աշակերտին։

Առաջին տեղ՝ համակարգիչ

Վահագն Աթաբեկյան , 43 տարեկան-աշխատում է առևտրի բնագավառում։ Պատմեց, որ հարազատներից մեկի ծննդյան օրը իր երեխաներն են տեղեկացրել մրցույթի մասին: «Աղջիկս առաջարկեց պատասխանել հարցերին, և մրցույթը նմանվեց «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին: Երբ խնջույքից տուն վերադարձանք, խաղը վերսկսվեց: Բնականաբար, դիմեցինք «Գուգլ»-ի օգնությանն ու արագ գտանք պատասխանները»,-խոստովանեց Աթաբեկյանը:

16-ամյա Բագրատ Սիմոնյանը մրցույթի արդյունքում շահել է համակարգիչ: Իր շահելու հավանականությունը մեծ էր, որովհետև տղան երեք տարի է չինարեն է սովորում, հետաքրքրված է Չինաստանով և հիանալի տիրապետում է համակարգչին: «Շատ հետաքրքիր մրցույթ էր, կարծում եմ, որ նման նախաձեռնությունների անհրաժեշտությունը կա»,-ասաց Բագրատ Սիմոնյանը:

Երկրորդ տեղ՝ բջջային հեռախոս

Հայկ Խաչատրյան , 20 տարեկան- Մրցույթի մասին ինձ տեղեկացրել է եղբայրս: Միասին որոշեցինք մասնակցել: Իհարկե, Չինաստանի մասին հիմնավոր գիտելիքներ ունեի, սակայն մրցույթը լավ առիթ էր վերհիշելու, թարմացնելու գիտելիքներս: Հարցերին պատասխանել եմ եղբորս օգնությամբ, որն ավելի խորացված գիտելիքներ ունի Չինաստանի մասին:

Մրցույթը, իսկապես, հետաքրքիր էր, ոգևորությունը մեծ էր: Չէի սպասում, որ նման արդյունք կգրանցեինք: Կարծում եմ, որ նման մրցույթների անհրաժեշտությունը կա, շատ լավ օրինակ կարող է լինել այդպիսի այլ ծրագրերի համար:

Տաթև Ալթունյան, 29 տարեկան-Մասնագիտությամբ հաշվապահ եմ: Մրցույթի մասին իմացել եմ armenpress.am կայքից: Մասնակցել եմ քույրիկիս հետ, շահելու ցանկությունս շատ մեծ էր: Չինաստանի մասին գիտելիքները դեռ դպրոցական տարիքից եմ ձեռք բերել: Մի քանի բան էլ ինտերնետի միջոցով եմ փորձել գտնել: Ասեմ, որ բոլոր հարցերն էլ հետաքրքրիր էին:

Կարծում եմ, որ նման մրցույթներ պետք է հաճախ անցկացվեն, դրանք օգտակար են: Ոչ միայն ժամանց է, խաղին ընկերներով ներգրավվելու, պրպտելու, վերընթերցելու առիթ, այլև գիտելիքներն ավելացնելու հնարավորություն: Ոգևորությամբ մասնակցել ենք, և մրցանակ էլ ակնկալում էի:

Արմեն Խաչատրյան, 48 տարեկան- Մրցույթի մասին տեղեկացել եմ ինտերնետից: Ընդհանուր առմամբ, տեղեկացված էի, սիրում եմ հետաքրքրվել գերտերություններով, այդ թվում՝ Չինաստանով: Նախկինում նույնպես մասնակցել եմ մրցույթների: Սկզբից էլ տրամադրված էինք, որ հաղթելու ենք, մենք ընտանիքով ենք մասնակցել, և հետաքրքիր մրցակցություն էր ծավալվել: Նման մրցույթների անհրաժեշտություն տեսնում եմ, շատ լավ ծրագիր է, առիթ է գիտելիքները վերաթարմացնելու:

Արամ Մխիթարյան, 48 տարեկան- Վիրաբույժ եմ, սակայն ներկայում իմ մասնագիտությամբ չեմ աշխատում, սեփական գործ ունեմ հիմնած: Շատ եմ կարևորում նման մրցույթի անցկացումը, այն հետաքրքիր էր, ոգևորիչ էր: Արդյունքներն անսպասելի էին, չէի պատկերացնում, որ մրցանակի կարժանանայի: Չինաստանին ծանոթ էի, ընդհանուր տեղեկություններ ունեի, այնպես, որ գիտելիքներս պետք եկան: Շատ լավ կլիներ, որ նման միջոցառումները շարունակական լինեին: Անկախ մրցույթում հաղթելու հանգամանքից, ուզում եմ ասել, որ հաջողված նախաձեռնություն է, իսկապես, գոհ եմ:

Երրորդ տեղ՝ լիցքավորման սարք

Գևորգ Մելոյան - Ամենակրտսեր մրցանակակիր 15-ամյա Գևորգ Մելոյանը, որը սովորում է Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում, նշեց, որ իր դասընկերն է ասել, թե նման մրցույթ կա և առաջարկել է մասնակցել դրան: «Ընկերս Չինաստանի մասին շատ բան գիտի, և հենց նա օգնեց արագ ու անսխալ պատասխանել բոլոր հարցերին: Նա անգամ չինարենին է տիրապետում: Ըստ իս` նման մրցույթները հնարավորություն են տալիս ճանաչել այլ երկրներն ու մշակույթները: Այս դեպքում` Չինաստանը»,-շեշտեց Գևորգը:

Անդրանիկ Մխիթարյան, 19 տարեկան-Ուսանող եմ, սովորում եմ Ագրարային համալսարանում: Երբ իմացա մրցույթի մասին, մեջս մասնակցելու ցանկություն առաջացավ: Որոշեցի ուժերս փորձել, որովհետև Չինաստանի մասին տեղեկացված էի: Իհարկե, մրցույթն առիթ դարձավ պրպտելու, վերընթերցելու, տեղեկություններն ընդլայնելու: Առաջին անգամ եմ մրցույթում հաղթական տեղ գրավում, ինչ խոսք, հաճելի էր: Շատ լավ նախաձեռնություն է։ Վաղն էլ, օրինակ, կարող է Գերմանիայի մասին նման մրցույթ լինել ու հիմա էլ այդ ուղղությամբ սկսենք նյութեր պրպտել:

Արուսյակ Թովմասյան, 27 տարեկան- Մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց ներկա պահին աշխատում եմ ոչ իմ մասնագիտությամբ: Վաճառողուհի եմ: Մրցույթի մասին տեղեկացել եմ ընկերուհուցս,և մասնակցել ենք միասին: Հետաքրքիր հարցաշար էր, սկզբում ինքն էր պատասխանել, հետո որոշեցի ես էլ պատասխանեմ: Չինաստանի մասին հետաքրքրված եմ եղել դեռ դպրոցական տարիներից: Քանի որ հետաքրքրությունը միշտ եղել է, պարբերաբար ընթերցել եմ, ծանոթացել այդ երկրին: Շատ հարցերի պատասխաններ կարողացել ենք ինտերնետի միջոցով գտնել: Կարծում եմ, որ որքան շատ լինեն այսպիսի մրցույթները, այնքան կնպաստեն մասնակիցների ինտելեկտի զարգացմանը: Այն, որ մրցանակի էլ արժանացա, կրկնակի հաճելի է:

Մարինե Սեմերջյան, 37 տարեկան- Գերմաներենի մասնագետ եմ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր