Դեպի վեր

Զոհրաբ Մնացականյանի ելույթի հայերեն թարգմանության մեջ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում ներառվել են նախադասություններ, որոնք նախարարի կողմից չեն հնչեցվել. Antifake.am

henaran.am12/6/2019, 11:24

Զոհրաբ Մնացականյանի ելույթի հայերեն թարգմանության մեջ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում ներառվել են նախադասություններ, որոնք նախարարի կողմից չեն հնչեցվել. Antifake.am

2019 թ. դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Բրատիսլավայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների այս տարվա թվով հինգերորդ հանդիպումը:

Այսօր` օրվա երկրորդ կեսին, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ելույթ ունենալով ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին, անդրադարձավ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշմանը:

Նախարարի ելույթի 7 կետերը խոսում էին հիմնականում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի կողմից էքզիստենցիալ ֆիզիկական սպառնալիքի, 1994 և 1995թթ. կնքված զինադադարի համաձայնագրերի պահպանման և ամրապնդման, Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված բանաձևի, հրադադարի վերահսկման մեխանիզմների մասին:

Ելույթից հետո կարճ ժամանակ անց Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակվեցին նախարարի ելույթի անգլերեն (գրավոր), ինչպես նաև` ռուսերեն և հայերեն թարգմանությունները:

Զոհրաբ Մնացականյանի ելույթի հայերեն թարգմանության մեջ տեղ են գտել նախադասություններ և արտահայտություններ, որոնք չկան նախարարի ո’չ բանավոր, ո’չ հրապարակված` անգլերեն տեքստում:

Դա նկատել է «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր-նախագահ Արթուր Դանիելյանը, որն այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել։

Մասնավորապես, նախարարի կողմից շեշտադրված ելույթի հինգերորդ կետում նշվում է. “Fifth, peaceful settlement cannot take place in an environment of tensions and risks of escalation. Therefore the 1994 and 1995 ceasefire agreements concluded between Azerbaijan, Nagorno Karabakh and Armenia should be strictly adhered to and strengthened. Risk reduction mechanisms, including the OSCE mechanisms investigating ceasefire violations and monitoring ceasefire regime, including by way of expanding the office of the PRCiO should be implemented.”

Նշված հայտարարության հայերեն թարգմանությունը ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում. «Հինգերորդ․ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։ Հետևապես, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994թ. և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։ Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր