Դեպի վեր

«Ռազմական ոլորտը բյուջեում պետք է առաջնահերթություն ունենա հատկապես այն երկրների դեպքում, որոնք գտնվում են պատերազմի մեջ». Խրամչիխին

168.am10/22/2019, 4:00

«Ռազմական ոլորտը բյուջեում պետք է առաջնահերթություն ունենա հատկապես այն երկրների դեպքում, որոնք գտնվում են պատերազմի մեջ». Խրամչիխին

«Պատերազմի մեջ գտնվող երկրների միջև ուժային հավասարակշռության պահպանումը պատերազմի չվերսկսման կարևոր բաղադրիչ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի 2020 թվականի պետական բյուջեներում ռազմական պաշտպանության ծախսերի համար նախատեսվող բյուջեների միջև տարբերությանը:

Նշենք, որ կառավարությունը հաստատել է 2020թ․ պետական բյուջեի նախագիծը։ Ըստ այդմ՝ ռազմական պաշտպանության ծախսերն ավելացվում են ընդամենը 0,8%-ով, ինչը նշանակում է, որ ներկա 300,5 մլրդ դրամից կհասնի 303 մլրդ դրամի, մինչդեռ Ադրբեջանը 2020թ. համար ռազմական բյուջեն ավելացնում է 20 տոկոսով. Ադրբեջանի բյուջեի նախագծի՝ պաշտպանական ծախսերը պետք է կազմեն 3 մլրդ 853 մլն մանաթ (մոտ 2 մլրդ 267 մլն դոլար), ինչը նախորդ տարվա 3 մլրդ 187 մլն մանաթից ավելի է 20,9 տոկոսով:

Ալեքսանդր Խրամչիխինի գնահատմամբ՝ նման տարբերության դեպքում առավել ևս մեծանում են ԼՂ հակամարտության գոտում առկա ռիսկերը, քանի որ կողմերից մեկը շարունակում է ծախսերի շնորհիվ է՛լ ավելի ամրապնդել իր զինված ուժերը, իսկ մյուս կողմը համապատասխանաբար նույնը չի կարողանում անել:

Բայց, նրա խոսքով, ակնհայտ է նաև, որ այս տարբերությունը պայմանավորված է տնտեսությունների ընդհանուր աճով, ծավալով, քանի որ, այսպես թե այնպես, հակամարտության մեջ գտնվող երկրի համար ռազմական պաշտպանության ծախսերն առաջնահերթություն են:

«Այստեղ տնտեսագետը պետք է վերլուծի և կարծիք հայտնի, սակայն ես կարող եմ ասել, որ տնտեսության աճին համապատասխան՝ պետք է աճեն նաև ռազմական ծախսերը՝ հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսական վիճակն ու այս տարվա համար նախատեսվող 20%-անոց աճը: Այն համոզմանն եմ, որ ռազմական ոլորտը բյուջեում պետք է առաջնահերթություն ունենա առավել ևս այն երկրների դեպքում, որոնք գտնվում են պատերազմի մեջ, թեև՝ ոչ այնքան ակտիվ: Բայց, ի վերջո, պետական իշխանություններն են որոշում այդ ամենը՝ հաշվի առնելով տնտեսական աճը, ցուցանիշները և քաղաքական ղեկավարությունը, հաշվի առնելով ռիսկերը հակամարտության գոտում: Իսկ ռազմական գործիչները ստիպված են ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր