Դեպի վեր

Այսչափ վարակվածների ու մահերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է․ Աղասի Ենոքյան

slaq.am04/3/2020, 9:36

Այսչափ վարակվածների ու մահերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է․ Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Համաճարակի հետեւանքով Նիկոլ Փաշինյանին վերջապես հաջողվեց Հայաստանում ստեղծել իր երազած «աննախադեպ» իրավիճակը։

- Մի երկրում, որի սահմանների 80%-ը փակ է, համաճարակը տարածվում է աննախադեպ տեմպերով՝ համեմատած համանման վիճակում գտնվող երկրների հետ, սոցիալական խնդիրներն ահագնանում են առանց անհրաժեշտ լուծումների, առողջապահական համակարգը շուտով կանգնելու է փակուղու առջև, տնտեսության փլուզումը օրերի խնդիր է։

- Դրա պատճառները 3-ն են՝ իրավիճակին համարժեք գնահատական չտալը, ստեղծված ծայրահեղ ոչ արդյունավետ կառավարական համակարգը, պոպուլիստական մտածողության տարածումը երկրում։

- Չնայած աշխարհով մեկ պանդեմիայի տարածմանը եւ մասնագետների զգուշացումներին, Նիկոլ Փաշինյանը զբաղված էր իր մենատիրությունն ամրապնդելու մարմաջով՝ Սահմանադրական դատարանի լուծարման հանրաքվեով, որի պատճառով նա շարունակում էր իր նախընտրական արշավը եւ այդ ընթացքում համաճարակի տարածման դեմն առնելու փոխարեն շարունակում էր մարդականց մեծ կուտակումներ ստեղծել իր նախընտրական հանդիպումներով եւ անում էր ամեն ինչ, որ չստեղծվի ու չտարածվի խուճապը, այսինքն՝ որ քաղաքացիները չունենան իրավիճակի վերաբերյալ համարժեք պատկերացում։

- Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի հաղթահարել քաղաքական նպատակահարմարությունը քաղաքացիների անվտանգությանը ստորադասելու ռազմավարությունը եւ Արցախում մարտի 31-ի ընտրություններն ու սպասվող երկրոդ փուլը նպաստելու են համաճարակի տարածմանն ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։

- Իրանի հետ սահմանը փակվեց բավականին ուշ՝ համաճարակային հաշվարկները զիջելով քաղաքական սին հաշվարկներին։ Դեպի Իտալիա լոուքոսթերների թռիչքները չարգելվեցին , քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից դրանք հռչակվել էին որպես Հայաստանի քաղաքացու կյանքում էական փոփոխության հիմնական ապացույց։ Իրավիճակը շարունակվեց այնքան ժամանակ, մինչեւ ավիափոխադրողներն իրենք փակեցին ուղեւորությունները։ Չինաստանի քաղաքացիների առանց վիզայի մուտքը Հայաստան հանվեց մեծ ուշացումով։ Այս 3 երկրներն էին համաճարակի տարածման հիմնական օջախները, եւ համաճարակի տարածումը սկսվեց հենց այս միջոցառումները ժամանակին չձեռնարկելու պատճառով։

- Մեծ ուշացումով հայտարարված արտակարգ դրությունը Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրականացնում է սպասելի անձեռնհասությամբ, պարետատունը, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչին արձագանքում է մեծ ուշացումով, չկան ֆունկցիաների հստակ բաժանումներ, չկա հայտարարված միջոցառումների համար ռեսուրսների մոբիլիզացիա, չկան առանձին բնակավայրերի պարետներ։

- Արտակարգ դրությունն օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանության ամրապնդման նպատակով։ Դրան են ծառայում մամուլի հանդեպ իրականացված սահմանափակումները, քաղաքացիաների հեռախոսայի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր