Դեպի վեր

Պետդեպի զեկույցում՝ ՀՀ-ում համակարգային կոռուպցիայի ժառանգությունը, պետմիջոցների յուրացումն ու կասկածելի բիզնեսը

panarmenian.net03/21/2023, 10:12

Պետդեպի զեկույցում՝ ՀՀ-ում համակարգային կոռուպցիայի ժառանգությունը, պետմիջոցների յուրացումն ու կասկածելի բիզնեսը

21 մարտի 2023 - 14:05 AMT

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում, որը հրապարակվում է ամեն տարի, Հայաստանին առնչվող բաժնում նշվում է, որ առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարի, գնումների ու պետական աջակցության տրամադրման: Մեղադրանքներ են հնչեցվել նաև պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության մասին, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Զեկույցն առանձնացրել է Հայաստանի՝ այս ոլորտի առավել նշանակալի խնդիրները, որոնք, ըստ արժանահավատ հաղորդումների, ներառում են «անվտանգության ուժերի անդամների կողմից խոշտանգումները, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալությունները կամ կալանավորումները, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրները, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտությունը, խոսքի ազատության սահմանափակումը, հանցագործությունները, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ՝ քաղաքացիական հասարակության գործիչների և ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հանդեպ, ինչպես նաև երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դրսևորումները:

Պետքարտուղարության զեկույցը գրում է, որ իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են մտահոգություններ հայտնել հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահերի և իրավապահների կողմից այդ մահերի հետ կապված պատշաճ հետաքննություն չանցկացնելու վերաբերյալ։ Իրավապաշտպան ՀԿ-ների կարծիքով՝ կառավարության թափանցիկության բացակայությունը զինվորականների մահվան դեպքերի շուրջ, անկախ դրանց մարտական կամ ոչ մարտական բնույթից, հանգեցրել է հանրային անվստահությանն այս ոլորտում պաշտոնական տեղեկատվության նկատմամբ:

Ըստ զեկույցի՝ Հայաստանում չեն արձանագրվել քաղաքական բանտարկյալների առկայության մասին արժանահավատ հաղորդումներ: Սակայն, առկա են հաղորդումներ, որ անվտանգության ուժերի ներկայացուցիչներն արգելանքի տակ գտնվող անձանց շարունակել են ենթարկել խոշտանգումների կամ թույլ են տվել այլ ոտնձգություններ: Դրանց թվում զեկույցն առանձնացնում է ոստիկանական ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր