Դեպի վեր

Յուրի Խաչատուրովի պաշտպանը, ի նշան բողոքի, չներկայացավ դատարան. դատախազն այս քայլը դեմոստրատիվ որակեց

armtimes.com01/14/2020, 10:06

Յուրի Խաչատուրովի պաշտպանը, ի նշան բողոքի, չներկայացավ դատարան. դատախազն այս քայլը դեմոստրատիվ որակեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նիստից անմիջապես առաջ դիմում է հասցեագրել դատարանին, որում մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով, որ սույն գործի քննության ընթացքում չի ապահովվում մրցակցային դատավարության սկզբունքը, պաշտպանության կողմը գտնվում է խիստ անբարենպաստ պայմաններում, նրա հասցեին հնչեցրած սպառնալիքի վերաբերյալ որեւէ գործողություն չի իրականացվում, դատավարության որոշ մասնակիցներ իրենց արտահայտվելու իրավունքն օգտագործում են վիրավորանք հասցնելու համար, եւ պաշտպանության կողմը զրկվում է պաշտպանության իրական եւ ողջամիտ հնարավորությունից, սույն դիմումով հայտնում եմ, որ չեմ ներկայանալու այօրվա դատական նիստին եւ հայցում է բոլոր այն անձանց ներողամտությունը, ովքեր նախորդ դատական նիստին դրսեւորել են պատշաճ վարքագիծ»:

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին վիճաբանություն էր տեղի ունեցել կողմերի միջեւ: Տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանը, առարկելով պաշտպանների՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդության դեմ, ասել էր. «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, այլապես կհայտնվեն մեր օրին»: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ իրենց հասցեին սպառնալիք է հնչել՝ խնդրելով տրամադրել դատական նիստի ձայնագրությունը: Անդրադառնալով վիճաբանությանը՝ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարել էր, որ դատական նիստը վեր է ածվում քննարկումների և ռազբորկաների:

Ի պատասխան պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումին՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ուսումնասիրվել է նախորդ դատական նիստի արձանագրությունը, եւ որեւէ սպառնալիք՝ կապված սպանված ազգական ունենալու հետ, չի արձանագրվել, այդ իսկ պատճառով որեւէ հիմքեր չունի արձանագրելու, որ պաշտպանության կողմը գտնվում է անբարենպաստ պայմաններում, իսկ եթե պաշտպանության կողմը գտնվում է, որ սպառնալիքներ, ամեն դեպքում, առկա են, ապա իրավասու է դիմել համապատասխան մարմինների»:

Աննա Դանիբեկյանը ամբաստանյալ Յուրի Խաչատուրովից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հնարավոր է այսօրվա դատական նիստին ներգրավել այլ պաշտպան, ինչին ի պատասխան՝ Խաչատուրովը հայտնեց, որ չի ցանկանում փոխել իր պաշտպանին:

Միհրան Պողոսյանի այս դիմումի դեմ առարկեց մեղադրող կողմը: Մասնավորապես, Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանն այս քայլը որակեց ակնհայտ ցուցադրական, դեմոստրատիվ քայլ. «Մենք չենք ընդունում պաշտպանի հայցած ներողությունը, որովհետեւ նա չի ներկայացել առանց որեւէ հիմնավոր պատճառի: Պաշտպանի հայտարարությունը մերկապարանոց է, որովհետեւ եթե մանրամասն դիտարկենք միջնորդությունների քննարկման ընթացքը, կտեսնենք, որ պաշտպանության կողմին տրվում է արտահայտվելու հնարավորություն անգամ մեր առարկություններից հետո»: Գեւորգ Բաղդասարյանի խոսքով՝ հնչած սպառնալիքների վերաբերյալ հայ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր