Դեպի վեր

Քոչարյանի դատավարությունն այսօր նույնպես ուղեկցվեց հակընդդեմ ակցիաներով

azatutyun.am05/15/2019, 4:54

Քոչարյանի դատավարությունն այսօր նույնպես ուղեկցվեց հակընդդեմ ակցիաներով

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը չսկսված՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև միաժամանակ երկու բողոքի ակցիա մեկնարկեց. մի կողմում Քոչարյանին հանցագործ համարողներն էին, մյուսում՝ երկրորդ նախագահին հերոս հռչակած քաղաքացիները:

Ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, թե մյուս հատվածում հավաքված քաղաքացիները գումարի դիմաց են եկել: Պնդեցին, թե փաստեր ունեն:

Քոչարյանի աջակիցները հերքեցին` հայտարարելով, թե իրենք հանուն գաղափարի են եկել: Ավելին պնդեցին, որ ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցներն են գումար վերցրել․ - «Բացահայտ սուտ է: Խնդրում եմ էն անձինք, ովքեր նման հերյուրանքներ են տարածում, իբր գումար են բաժանում, անձնագիր են հավաքում, նույնիսկ ասացին, որ ստիպողաբար ոմանք բերվել են ստեղ: Բոլոր էդ տեղեկությունները փաստացի հերքել ենք: Խնդրել ենք, որ այն անձինք, ովքեր նման տեղեկատվություն տարածում են, թող ներկայանան, փաստերով խոսեն»:

Մարտի 1-ի 10 զոհերի հարազատներից երկուսը ևս դատարանի դիմաց էին:

Սամվել Հարությունյանի հայրը` Էդիկ Հարությունյանը նախորդ օրերին իրադարձություններին համացանցով էր հետևում․ - «Էսօր էդ արյունոտ փողերն են ուտում: Իրանք էսօր ամեն կերպ ուզում են արդարացնեն: Ո՞նց կարելի ա հանցագործությունն արդարացնել: Ռոբերտ Քոչարյանի օրոք ես վեցը տարի կռվել եմ, մի հատ ՏՕԶ տիպի հրացանի համար ինձ դատապարտեցին մեկ տարվա ազատազրկման: Ինչի՞: Ամեն ինչ արել են, ամեն ինչ գողացել են, թալանել են, մեր ժողովրդին, շատ կներեք, բռնաբարել են, էսօր ուզում են արդարությունը հաստատե՞ն: Մենք հավատում ենք հեղափոխությանը, հեղափոխության կազմակերպիչներին ու շատ վստահ ենք, որ Մարտի 1-ը վերջապես կբացահայտվի, բոլոր հանցագործները կպատժվեն»:

10 զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյան ևս հույս ունի, որ նոր իշխանությունների օրոք կբացահայտվեն մարտի մեկի արյունալի իրադարձությունների պատասխանատուները․ - «Տասնմեկ տարի ա պայքարում ենք մաքրության, բացահայտումների․․․ այսինքն բացահայտման դժվարություն չկա, բացահայտված ա: Եթե բացահայտված չլիներ, էս ժողովուրդը ձեզ վկա: Վերջը պիտի լինի մի բ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր