Դեպի վեր

Փաշինյանի ակնարկած սենյակներից մեկը բացահայտվեց (տեսանյութ)

7or.am03/23/2019, 6:12

Փաշինյանի ակնարկած սենյակներից մեկը բացահայտվեց (տեսանյութ)

Փաշինյանի ակնարկած սենյակներից մեկը բացահայտվեց (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն իր երկարաշունչ ասուլիսում խոսեց այն սենյակների մասին, որտեղ իր դեմ են հանդես գալիս։ Նա նշեց, որ այդ սենյակները երեքն են, թեև չբացառեց, որ դրանց քանակն ավելի շատ կարող է լինել։

Փաշինյանը նաև ասաց, որ իրեն հետո գալիս պատմում են, թե ինչ է խոսվել այդ սենյակներում։ «Ժողովրդի վարչապետի» այդ ակնարկներն ակնհայտորեն ուղղված էին սեփական թիմակիցներին։

Մենք բազմիցս նշել ենք, որ «թավշյա» իշխանության ներսում առնվազն երկու թև կա՝ Տիգրան Ավինյան և Արթուր Վանեցյան։ Այդ թևերն իրար դեմ են գործում, բայց ունեն ընդհանուր հայտարար, այն է՝ Նիկոլ Փաշինյանը անարդյունավետ ղեկավար է, և պետք է պատրաստվել առանց Նիկոլ քաղաքական կյանքին։

Ներիշխանական թևերից մեկի առաջնորդի մասնակցությամբ երեկ կառավարության նիստի ժամանակ բանավեճ տեղի ունեցավ։ Խոսքը Նիկոլ Փաշինյան–Տիգրան Ավինյան լեզվակռվի մասին է (տե՛ս կից տեսանյութը)։ Դա սառցաբեկորի երևացող կողմն է։ Ներիշխանական գզվռտոցի միքանիրոպեանոց հրապարակայնացումը։

Վարչապետի ու փոխվարչապետի լեզվակռվի ենթատեքստն այն է, որ Փաշինյանը նյարդայնացած է Ավինյանի ստվերային գործունեությամբ, քանզի վերջինս իշխանության ներսում սեփական թիմն է հավաքում։ Ի դեպ, այդ թիմում ընդունված է Փաշինյանին «ճղճղան» անվանել։ Ավինյանը Փաշինյանից տարբերվելու համար նույնիսկ իմիջային փոփոխության է ենթարկվել՝ սափրելով թրաշը. սա զուտ հոգեբանական պահ է։

Թե ինչպես է Ավինյանին հաջողվել ներիշխանական բևեռ դառնալ, շատ պարզ է։ Փաշինյանը պետական կառավարումից գլուխ չի հանում ու հավես էլ չունի։ Նրան հոգեհարազատ են հանրահավաքները, սելֆիները, «լայվերը», շոուները և էժանագին ներկայացումները։ Փաշինյանը միայն մեկ բանով է լրջորեն ու մշտապես զբաղվում՝ քաղաքական դատավարություններով ու հետապնդումներով։

Փաշինյանն ավելի շատ որպես ՀՔԾ պետ է աշխատում, քան վարչապետ։ Բայց ք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր