Դեպի վեր

Վրաստանի վարչապետը հակադարձում է ուժային կառույցների հասցեին հնչող քննադատությանը

azatutyun.am11/23/2017, 2:20

Վրաստանի վարչապետը հակադարձում է ուժային կառույցների հասցեին հնչող քննադատությանը

Երեկ Թբիլիսիում գրեթե 20 ժամ շարունակված հակաահաբեկչական գործողությունը Վրաստանի իշխանություններին ստիպում է արդարանալ` հայտարարելով, թե հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնագիտական ցածր որակների մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում:

«Ես ցանկանում եմ հակադարձել հատուկ գործողության անհարկի ձգձգմանը վերաբերող շահարկումներին: Իհարկե, կարելի է տարբեր մոտեցումներ որդեգրել, բայց մեր առաջնահերթությունը մշտապես մեկն է` խաղաղ բնակիչների անվտանգությունը: Մենք տարբեր երկրներում տարատեսակ հատուկ գործողություններ ենք տեսել, երբ, ասենք, ամբողջական շինություններ էին ոչնչացվում: Մենք, սակայն, փոքր-ինչ այլ ոճ ենք որդեգրել», - հայտարարում էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հակաահաբեկչական գործողության ընթացքում վիրավորված զինծառայողներին թբիլիսյան հիվանդանոցներից մեկում այցելելուց հետո:

Թբիլիսիի քաղաքապետարանը, մինչդեռ, տեղեկացնում է, որ երեկ տեղի ունեցած գործողության թատերաբեմ հանդիսացած բազմահարկ շենքի առնվազն ութ բնակարանները լրջորեն տուժել են փոխհրաձգությունների և հատուկ միջոցների կիրառման հետևանքով ու ենթակա են հիմնանորոգման:

Ինչ վերաբերում է Թբիլիսիի Իսանի շրջանում դիրքավորված և իրավապահներին կատաղի դիմադրություն ցուցաբերած զինյալներին, ապա նրանց ինքնությունը իրավապահները առայժմ չեն հստակեցնում:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը պնդում է, որ երեկ վնասազերծված խմբի ղեկավարը Պանկիսի կիրճի նախկին բնակիչ, «Իսլամական պետության» անդամ Ահմեդ Չատաևն է: Այդ մասին հեռուստաընկերությանը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի շարքերում Դոնբասում մարտնչող վրացիներից մեկը` գնդապետ Դավիթ Մակիշվիլին:

«Ինձ հետ նույն ստորաբաժանման կազմում ընդգրկված չեչենները պնդում են, որ Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության թիրախը Չատաևն ու նրա թիկնապահներն էին», - նշում էր Մակաշվիլին:

Չատաևը թե՛ Վրաստանում և թե՛ դրա սահմաններից դուրս բազմիցս է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: 2012 թվականին` դեռ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության շրջանում, նրան ձերբակալեցին, սակայն Բիձինա Իվանիշվիլիի` վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Թբիլիսիի քաղաքային դատարանը Չատաևին ազատ արձակեց, պնդելով, թե ահաբեկիչների հետ նրա կապի մասին բավարար ապացույցներ ներկայացված չեն: Հետագայում Չատաևը տեղափոխվեց Սիրիա, որտեղ, ըստ արևմտյան աղբյուրների, «Իսլամական պետության» կ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր