Դեպի վեր

ՊՆ-ն մեր անվան տակ մոտ 5 մլն դրամ է յուրացրել. զոհված զինծառայողի ընտանիքը բնակարանի հերթից դուրս է մնացել

armtimes.com07/11/2019, 6:24

ՊՆ-ն մեր անվան տակ մոտ 5 մլն դրամ է յուրացրել. զոհված զինծառայողի ընտանիքը բնակարանի հերթից դուրս է մնացել

Սաթենիկ Սարգսյանի ընտանիքը 2010 թվականից ընդգրկված է եղել զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում, սակայն մինչեւ օրս չստանալով ոչինչ՝ հերթից դուրս է մնացել:

Սաթենիկ Սարգսյանի որդիներից մեկը՝ Պարգեւ Կարապետյանը, զոհվել է 2009 թվականին՝ զինվորական պարտականությունները կատարելիս, իսկ մյուսը՝ Ահարոն Կարապետյանը, զինհաշմանդամ է՝ 2006 թվականին զինվորական ծառայության ընթացքում ականի պայթյունից կորցրել է աջ ոտնաթաթը: Ընտանիքի անդամները տարիներ շարունակ դիմել են ե՛ւ Երեւանի քաղաքապետարան եւ՛ Պաշտպանության նախարարություն, սակայն բնակարանային որեւէ աջակցություն չեն ստացել:

Զինվորների մայրը պնդում է, որ 2010 թվականից մինչեւ օրս պետությունից որեւէ աջակցություն չեն ստացել եւ բոլորովին վերջերս, երբ կրկին հետաքրքրվել են, թե հերթահամարում որ տեղն են զբաղեցնում, տեղեկացել են, որ հերթացուցակում այլեւս ընդգրկված չեն:

Բնակարանային հերթի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու խնդրանքով ՊՆ դիմած ընտանիքին տեղեկացրել են, որ Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ հարցն ուսումնասիրվել է, որի արդյունքում ՀՀ ՊՆ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2013 թվականի նիստի որոշմամբ՝ 1 սենյականոց բնակարան գնելու համար Սաթենիկ Սարգսյանի ընտանիքին է հատկացվել 4 միլիոն 920 հազար դրամ ֆինանսական աջակցություն:

Սաթենիկ Սարգսյանը, սակայն, պնդում է՝ նմանատիպ աջակցություն երբեւէ չեն ստացել. «Մեր անվան տակ մոտ 5 միլիոն դրամն իրենք են յուրացրել, առանց խղճի խայթի տարիներ շարունակ որդեկորույս ծնողին այս ու այն կողմ են ուղարկել՝ տարբեր փաստաթղթերի եւ անճշտությունների պատրվակներով: Բնակարանի մասին խոսք անգամ լինել չի կարող, մեր ընտանիքը ոչինչ չի ստացել»:

8 անդամից բաղկացած ընտանիքը անապահով վիճակում է գտնվում եւ Սաթենիկ Սարգսյանը հնրավորություն չունի իր երրորդ որդու ընտանիքին երեք անչափահաս փոքրիկների հետ այլ բնակարան տեղափոխել:

Սաթենիկ Սարգսյանը նշում է, որ ընդամենը 2 տարի առաջ՝ 2017 թվականին, ՊՆ-ից գրավոր տեղեկագրով հայտնել էին, որ իրենք ընդգրկված են Երեւանի քաղաքապետարանի կողմից 2010 թվականի ՀՀ պաշտպանության նախարարություն ուղարկված բնակարանի կարիքավորների ցուցակում եւ իրենց բնակարանային գործը հաշվառված է ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության հերթացուցակում: Համաձայն ՀՀ ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության՝ 2017 թվականին այս ընտանիքը բնակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր