Դեպի վեր

Լոնդոնը չի վերադարձնում Վենեսուելային պատկանող 31 տոննա ոսկին

panorama.am07/2/2020, 4:18

Լոնդոնը չի վերադարձնում Վենեսուելային պատկանող 31 տոննա ոսկին

Լոնդոնի դատարանը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին անվերապահորեն ճանաչել է հարավամերիկյան այդ երկրի նախագահ՝ փաստացի զրկելով պետության գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը Անգլիայի բանկում պահվող վենեսուելական ոսկին տնօրինելու իրավունքից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը նման որոշում է կայացրել Լոնդոնի Գերագույն դատարանը Վենեսուելայի Կենտրոնական բանկի հայցադիմումի քննարկման ժամանակ:

Հայցով Վենեսուելան ցանկանում էր վերադարձնել Բրիտանիայի մայրաքաղաքում պահվող 1 միլիարդ դոլար արժողությամբ ոսկե ձուլակտորները:

«Ինչ էլ լինի այդ ճանաչման հիմքը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը անվերապահորեն կճանաչի Գուաիդոյին որպես Վենեսուելայի նախագահ», - ասել է դատավոր Նայջել Թիրը, որին մեջբերել է PA-ն:

Նա նաև ավելացրել է, որ Լոնդոնը այլևս Մադուրոյին չի ճանաչի որպես Վենեսուելայի նախագահ: «Գուաիդոյին դե յուրե նախագահ և Մադուրոին դե ֆակտո նախագահ ճանաչելու պատճառ չկա»,- որոշել է դատավորը:

Գործակալության տվյալներով, դատին Վենեսուելայի կառավարությունը ներկայացնող փաստաբանները հայտնել են բարձրագույն դատարանում այդ որոշումը վիճարկելու մտադրության մասին:

Ապրիլին Կարակասն արդեն հարցում էր ուղարկել Անգլիայի բանկ՝ հույս ունենալով վերադարձնել այնտեղ պահվող ոսկե ձուլակտորների մի մասը և վաճառել դրանք:

Փաստաթղթերում, որոնց հետ ծանոթացել է «Ռոյթերս» գործակալությունը, ասվում է, որ Վենեսուելայի իշխանությունները ցանկանում են ստացված հասույթը փոխանցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին կորոնավիրուսի դեմ պայքարի համար ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր