Դեպի վեր

ՀԱԿ-ը առաջարկում է 2020-ին Բարձր տեխնոլոգիաների բնագավառում հատկացնել առնվազն 20 միլիարդ դրամ

azatutyun.am11/8/2019, 2:24

ՀԱԿ-ը առաջարկում է 2020-ին Բարձր տեխնոլոգիաների բնագավառում հատկացնել առնվազն 20 միլիարդ դրամ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես է եկել Բարձր տեխնոլոգիաների զարգացման պետական քաղաքականության մասին հաղորդագրությամբ, որում առաջարկում է 2020 թվականին Բարձր տեխնոլոգիաների (ներառյալ ՏՏ) բնագավառում հատկացնել առնվազն 20 միլիարդ դրամ:

ՀԱԿ-ը նշում է, որ Հայաստանում ՏՏ արդյունաբերության զարգացման գործում պետությունը դեռևս լուրջ ինստիտուցիոնալ ներդրում և մասնակցություն չի ունեցել՝ ընդգծելով, որ կառավարության աջակցությունը ՏՏ արդյունաբերության զարգացման նպատակների իրագործման համար պետք է իրականացնել բարձր տեխնոլոգիաներին պետական աջակցության քաղաքականություն որոշ ուղղություններով:

«Հայ Ազգային Կոնգրես»-ն առաջարկում է ՏՏ և այլ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացմանն աջակցելու նպատակների Բարձր տեխնոլոգիաների (ներառյալ ՏՏ) բնագավառում 2020 թվականին հատկացնել առնվազն 20 միլիարդ դրամ, այնուհետև աստիճանաբար բարձրացնելով աջակցության չափը։ Այդ միջոցների օգտագործման ուղղությունները որոշելու նպատակով, ստեղծել միջգերատեսչական խորհուրդ ԲՏԱՆ, ԿԳՄԵՍ, ԷՆ և ՊՆ նախարարությունների մասնակցությամբ: Միջոցներ ձեռնարկել Հայաստանի և Արցախի հեռուստահաղորդակցական համակարգում 5G օպերատոր ներգրավելու համար:

Ինչպես նաև առաջակում է ստեղծել պետություն-մասնավոր գործընկերություն (PPP)՝ օրենքի հիման վրա գործող պետական բաժնեմասով տեղեկատվական և այլ բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող ձեռնարկություններ, որոնք կկենտրոնանան արհեստական ինտելեկտի, նանոտեխնոլոգիայի և ռազմավարական նշանակություն ունեցող այլ տեխնոլոգիաների զարգացման և կիրառման վրա, մասնավորապես, ռազմարդյունաբերական նպատակներով։

Խստացնել մտավոր սեփականության պաշտպանության օրենսդրությունը ու իրավակիրառումը, կտրուկ բարձրացնել էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ֆինանսավորումը, նպատակ ունենալով այն վերակառուցել, ընդգրկելով բարձրորակ մ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր