Դեպի վեր

«Արարատ-Արմենիայի» արկածները Եվրոպայում. Այսօր տեղի կունենա «Խաղի մեջ» դոկումենտալ ֆիլմի պրեմիերան

1in.am06/30/2020, 10:54

«Արարատ-Արմենիայի» արկածները Եվրոպայում. Այսօր տեղի կունենա «Խաղի մեջ» դոկումենտալ ֆիլմի պրեմիերան

 

2019թ. ամռանը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» անմոռանալի զգացողություններ պարգևեց հայ ֆուտբոլասերին՝ հաղթահարելով 3 փուլ եվրագավաթներում և հասնելով որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ թիմին կես քայլ չբավարարեց Եվրոպա լիգայի խմբային փուլ դուրս գալու համար: Հայկական ֆուտբոլի համար այս աննախադեպ հաջողությունը, հաղթանակների էմոցիաներն ու հույզերը ընդմիշտ կմնան հայ երկրպագուների սրտում՝ շնորհիվ VNews Production-ի նկարահանած «Խաղի մեջ» դոկումենտալ ֆիլմի, որը միանգամայն այլ անկյունից է ներկայացնում թիմի եվրոպական արկածները:

1 ժամ 20 րոպե տևողությամբ ֆիլմի հիմքում ակումբի առօրյան է չափազանց լարված եվրագավաթային օրերին, երբ յուրաքանչյուր շաբաթ թիմը մտնում էր «Խաղի մեջ»՝ մրցակցելով եվրոպական տարբեր, մեծ ու փոքր ակումբների հետ՝ սկսած Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ից մինչև Ջիբրալթարյան «Լինքոլն» կիսապրոֆեսիոնալ ակումբը: Ակումբի ճանապարհը անցավ նաև հարևան Վրաստանով, որտեղ սկզբունքային դիմակայություն ծավալվեց չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ, իսկ վերջին ակորդը չափազանց դրամատիկ վերջաբանով՝ լյուքսեմբուրգյան «Դյուդելանժի» հետ խաղն էր: Այս ամբողջ ընթացքում VNEWS-ի թիմը Արարատ-Արմենիայի հետ էր, ընդ որում՝ շատ մոտ, ստեղծագործական խմբին հնարավորություն էր տրվել նույնիսկ մտնել թիմի հանդերձարան և նկարահանել ամեն ինչ ամենալարված պահերին:

Բացի սկզբունքային 8 հանդիպումներից ֆիլմում տեղ են գտել նաև թիմի ֆուտբոլիստների ու մարզիչների պատմությունները, նրանց անցած ճանապարհը և դերակատարությունը թիմում: Հերոսների շարքում են հայ երիտասարդ ֆուտբո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր