Դեպի վեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ Տերյանի ապրած 35-ն ու չապրած 100-ը

yerkir.am02/14/2020, 6:00

ՏԵՍԱՆՅՈՒԹ Տերյանի ապրած 35-ն ու չապրած 100-ը

Նրան ի վերուստ մեծ շնորհ էր տրված, բայց և վիճակված էր հանճարներին բնորոշ ճակատագիրը՝ մերժվել իր իսկ ժամանակաշրջանում, իսկ հետո մեծարվել ու դափնիներ կրել։ Վահան Տերյան-135. տարին տերյանական է։ Yerkir.am-ը Ջավախք աշխարհի ամենաքնարական բանաստեղծի հոբելյանին անդրադառնալով՝ փորձում է արժևորել Տերյան պոետի, քաղաքացու, հայի, քաղաքական գործչի կերպարը։ Ո՞վ է Վահան Տերյանը գրականագետ Սերժ Սրապիոնյանի մեկնաբանությամբ, նրա ուսումնասիրությունների արդյունքում ի՞նչ հետք է թողել Տերյանը մեր գրականության ու պատմության մեջ։

Նյուրային նվիրված անհամ բանաստեղծությունը և հաղթական «Մթնշաղի անուրջները»

1906 թվականին Լազարյան ճեմարանում Տերյանը սիրահարվում է Նյուրա անունով մի աղջկա։ Հետագայում իր նամակներում Նյուրային անվանում է պլատոնական սիրո խորհրդանիշ, «Արիւն» գաղտնագրված խորագրով (դասական ուղղագրությամբ է գրել և բառը հակառակ կողմից ընթերցելով՝ ստացվում է Նյուրա) բանաստեղծություն է գրում և ուղարկում Ավետիք Իսահակյանին։ Վարպետը կարդում ու չի թաքցնում իր հիասթափությունը։ Հայ հին ու միջնադարյան, նաև համաշխարհային գրականության գիտակ երիտասարդի գրվածքները թույլ էին։ «Անհամ բաներ են՝ մեծ մասամբ ինձնից ու Օհանեսից ազդված»,- ասում է Իսահակյանը։

Իսկ ընդամենը 2 տարի անց՝ 1908-ին, Վահան Տերյանը «Մթնշաղի անուրջներ» ժողովածուով անվիճելիորեն իր հաստատուն մուտքն ապահովեց մեր պոեզիայում։ Նույն Իսահակյանը, նաև Օհանեսը՝ Հովհաննես Թումանյանը, հիացան նրա բանաստեղծություններով։

«Ասպարեզ մտավ մի բանաստեղծ, որն ի վիճակի էր շրջելու հայոց բանաստեղծության անիվը. և այդպես էլ եղավ։ Տերյանը նոր ու թարմ լիցքեր բերեց այն դեպքում, երբ այդ լիցքերն արդեն իսկ ստեղծվում էին Իսահակյանի ու Թումանյանի պոեզիայում։ Տերյանը ճանաչվեց որպես խոշորագույն բանաստեղծ և հմայքների կառավարիչ, բայց Տերյան մտածողը մնաց ստվերում», - պոետի ուղին գնահատեց Սերժ Սրապիոնյանը։

Հոգևոր Հայաստանը կորցնելով՝ կկորցնենք ֆիզիկական Հայաստանը

1914-ն էր։ Տերյանը հասկանում էր, որ Համաշխարհային պատերազմը չի կարող շրջանցել իր ժողովրդին։ «Հայ գրականության գալիք օրը» և «Հոգևոր Հայաստան» հոդվածներով նա ուղենշում է վտանգներից զերծ մնալու, հոգևորին կառչած ապրելու, պատմության քառուղիներում չկորչելու ելքը։ Տերյանը Հոգևոր Հայաստանի ստեղծման պատգամներ է տալիս մեր ժողովրդին։ Հոգևոր Հայաստան ստեղծելուց հետո միայն մենք կարող ենք ստեղծել ֆիզիկական Հայաստան։ 1914 թվականին Տերյանը սա էր կանխագուշակում, երբ դեռ Մեծ եղեռնը չէր էլ եղել։

«100 տարի առաջ ասված միտքն այսօր չափազանց կենսունակ է, երբ չսրբած ոտքերով մտնում ենք մեր հոգևոր աշխարհը, ոչնչացնում մեր մշակութային արժեքները, գրականությունը մղում հետին պլան՝ դրանով իսկ կորցնելով Հոգևոր Հայաստանը, որի տրամաբանական շարունակությունն ապագայում ֆիզիկական Հայաստանի կորուստն է։ Սա Տերյանի դասերի հավերժական ճշմարտությունն է», - տերյանական կենսունակ պատգամները հիշեցնում է Սերժ Սրապիոնյանը։

Պայքար՝ հանուն ինչի՞ և պայքար ինչի՞դեմ

Թումանյանը որոնումների ճանապարհին դուրս եկավ Դաշնակցությունից, Իսահակյանն, ընդհակառակը, մնաց Դաշնակցության կազմում՝ գտնելով, որ այս կուսակցությունն իր ժողովրդի երազանքների իրականացմանն է միտված։ Ավետիս Ահարոնյանը դարձավ Դաշնակցական կուսակցության հիմնական առաջնորդներից մեկը։ Բակունցի ճանապարհն էլ Դաշնակցության ճանապարհն էր, բայց 1923 թվականին կուսակցության փակվելուց հետո նա դարձավ Խորհրդային երկրի քաղաքացի և շարունակեց իր ստեղծագործական ուղին։

«Տերյանը բոլշևիկյան կուսակցության հավատավոր հետևորդ էր։ Մինչդեռ նա եղել էր դաշնակցության քարոզիչներից մեկը։ 1906-ին իր ընկերոջ՝Պողոս Մակինցյանի հետ շրջում էր հայոց գավառներում, Շիրակի գյուղերում ու քարոզում Դաշնակցության ազգային գաղափարաբանությունը։ Դաշնակցական հայդուկախմբի հետ բախումից հետո նա հիասթափվեց ու 1917 թվականին ընդունվեց բոլշևիկյան կուսակցություն։ Այսօր չի կարելի շահարկել, թե Տերյանը բոլշևիկ էր, բոլշևիկյան կուսակցությա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD477.5479.5
EUR517522.5
RUR7.317.44
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր