Դեպի վեր

«Այլընտրանքային նախագծեր խումբ». Ուշադրություն. լռում է կառավարությունը

panorama.am05/30/2020, 8:24

«Այլընտրանքային նախագծեր խումբ». Ուշադրություն. լռում է կառավարությունը

«Այլընտրանքային նախագծեր խումբը» տարածած հոդվածում գրում է.

«Մենք սատարում ենք կառավարության և վարչապետ Փաշինյանի կոչերին և հորդորներին՝ անվերապահորեն կրել դիմակներ և չվտանգել սեփական և այլոց կյանքերը։

Միևնույն ժամանակ մենք կառավարությանը և վարչապետ Փաշինյանին ուղղում ենք հետևյալ հարցերը.

1. Մայիսի 6-ին հրապարակվեց մի մեծ խումբ գործիչների կոչը, որտեղ զգուշացվում էր, որ այդ պահին անպատրաստ ենք սահմանափակումների թուլացմանը, որ դա հղի է լուրջ վտանգներով։ Կոչի առանցքն էր՝ լրջորեն նախապատրաստվել, հետո միայն գնալ թուլացումների։ Դուք չլսեցիք, դուք չարձագանքեցիք, դուք անտեսեցիք։ Դրա գինը հազարավոր նոր հիվանդներն են, մի քանի տասնյակ մեր հայրենակիցների մահերը։ Ինչո՞ւ արեցիք այդպես։

2. Վերջին օրերին վարչապետը, կառավարությունը անընդհատ կոչ են անում՝ կրել դիմակներ, կառավարության անունից շրջիկ մեքենաները փողոցներում անդադար հնչեցնում են նույն հորդորը՝ կրել դիմակներ, ինչն իսկապես կարող է փրկել կյանքեր։ Մայիսի 6-ին հրապարակված կոչի «Դ» կետը սահմանում էր. Հանրային կյանքի կանոնակարգման հստակ և խիստ պայմանների սահմանում՝ հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում, փողոցներում խմբային զբոսանքների արգելում և այլն։ Դուք դա սկսեցիք անել 3 շաբաթ ուշացումով։ Դա պետք էր անել անհապաղ։ Կառավարությունն ընդունու՞մ է, որ իր մեծ սխալի պատճառով է այսօրվա ծանրագույն վիճակը։

3. Մայիսի 6-ի հայտարարության «Բ» կետը վերաբերում էր հիվանդանոցային բավարար ռեզերվային մահճակալների ապահովմանը։ Ակնհայտ էր, որ առանց նախապատրաստվելու սահմանափակումների թուլացումը բերելու է հիվանդների կտրուկ աճի և հիվանդանոցային հնարավորությունների կտրուկ անբավարարության։ Դուք այսօր խոսում եք գրեթե սպառված ռեանիմացիոն հնարավորությունների մասին։ Զգո՞ւմ եք, որ սա Ձեր կողմից չարված քայլերի արդյունքն է։

4. Ձեզ մշտապես զգուշացրել են, որ պետք է գնալ տեստավորումների քանակի էական աճի։ Հայաստանը փոքր երկիր է, և տեստավորումների քանակը մեծացնելով՝ կարելի է ստանալ թե՛ օբյեկտիվ պատկերը, և թե՛ վարակի տարածման պայքարում կարևոր ինֆորմացիա։ Դուք գիտակցու՞մ եք, որ, տապալելով այս ուղղությունը, ստացել ենք անկառավարելի վիճակ, և ձեր խոսքերով՝ վարակն ամենուր է։ Օրական մոտ 1000 տեստի ցուցանիշը, որն այօր կատարվում է Հայաստանում, պարզապես անլուրջ մոտեցում է, և նաև դա է ընկած ծայրահեղ ծանր վիճակի հիմքում։ Դուք պարտավոր էիք ձեռք բերել, խնդրել, ցանկացած եղանակով Հայ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր