Դեպի վեր

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի եղբայրը որպես մեղադրյալ ներգրավվեց հենց այսօր․ քաղաքագետի մենկնաբանությունը

yerkir.am09/10/2019, 7:54

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի եղբայրը որպես մեղադրյալ ներգրավվեց հենց այսօր․ քաղաքագետի մենկնաբանությունը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է՝ քաղաքական դաշտում ամառը բավական թեժ էր, իսկ հիմա սահուն անցում ենք կատարում դեպի քաղաքական թեժ աշուն։

«Քաղաքական ամառը ևս շատ թեժ էր․ դա հիմնականում կապված էր իշխանության սխաների, պարոն Փաշինյանի որոշ թիմակիցների անտրամաբանական գործողությունների ու հայտարարությունների հետ։ Աշնանից տասը օր է անցել, և հիմա բավական թեժ իրավիճակ է», - Yerkir.am-ի հետ հարցազրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Հայաստանում հաճախ ստեղծվում են փոքր, միջին կամ մեծ մասշտաբների ֆորսմաժորային իրավիճակներ։

«Հիմա էլ այս թեժ աշնան ընթացքը կախված է նրանից, թե պարոն Փաշինյանն ու իր թիմակիցները ինչ քայլեր կձեռնարկեն։ Եթե նախկին իշխանությունների օրոք ամեն ինչ կանխատեսելի էր, քանի որ հարցերը լուծվում էին մեկ կաբինետում, ապա այժմ կարելի է նկատել՝ բացի Փաշինյանի կաբինետից՝ նաև այլ տեղերում են հարցեր լուծվում։ «Իմ քայլը» խմբակցության անդամները հաճախ կարևորագույն հարցերի վերաբերյալ ունեն տարբեր կարծիքներ, իսկ դա ուղղակի տարակուսանք է առաջացնում անգամ վերլուծաբանների շրջանում։ Մենք տեսնում ենք տարակարծություններ, որոնք հետագայում իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են ոչ պրոֆեսիոնալ ձևով լղոզել ու հարթերցնել», - նշեց Գագիկ Համբարյանը։

Նա շեշտեց՝ քաղաքական աշնան մասին խոսելից պետք է կարևորել այն հանգամանքը, թե ինչ նոր քաղաքական ուժեր կհայտնվեն քաղաքական թատերաբեմում, և ինչպես իրենց կդրսևորեն արտախորհրդարանական ուժերը և ԱԺ-ում աշխատող ընդդիմադիր քաղաքական ուժերը։

Խոսելով վերջին շրջանում քննարկվող՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդրի մասին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց․ «Փաշինյանի ուղիղ եթերները արդեն կարելի է չնայել, քանի որ ի սկզբանե նկատելի էր, որ Փաշինյանն ու նրա շրջապատից որոշ գործիչներ բացահայտ կողմ են Ամուլսարի հանքի շահագործմանը։ Փաշինյանի ուղիղ եթերներն արդեն հոգնեցնում են․ նա 45 րոպե փորձում էր բացատրել հասարակությանը, թե ինչու է ինքը կողմ հանքի շահագործմանը»։

Հարցին՝ իսկ հնարավո՞ր է, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունում պառակտումներ լինեն՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդրի հետ կապված, քաղաքագետը պատասխանեց․ «Իհարկե։ Առաջին ճեղքն այդ խմբակցությունում առաջացավ այն ժամանակ, երբ Էդգար Առաքելյանը հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին։ Չնայած այն հանգամանքին, որ նա նշեց՝ մանդատից հրաժարվելն ունի զուտ անձնական բնույթ, բայց հայտնի է, որ նա իրականում այն գործիչներից էր, որը դեմ էր Ամուլսարի հանքի շահագործմանը։

Չի բացառվում, որ հանք տանող ճանապարհները իշխանությունները ուժային միջոցներով բացեն։ Չի բացառվում նաև, որ որոշ պատգամավորներ դուրս գան «Իմ քայլ»-ից ու ՔՊԿ-ից՝ չնայած այն հանգամանքին, որ պարոն Փաշինյանի շրջապատից ոմանք փորձում են մեղմել հակասությունները խմբակցության ու կուսակցության ներսում՝ հայտարարելով, որ ամեն ինչ նորմալ է, բայց ակնհայտ է, որ կան տարաձայնություններ», - նշեց Գագիկ Համբարյանը։

Ինչպես հայտնի է, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունից հետո որոշ մեկնաբաններ հայտարարեցին՝ այդ քայլն արվեց հասարակության ուշադրությունը Ստամբուլյան կոնվենցիայից ու Ամուլսարի հան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5477.5
EUR524528
RUR7.47.47
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր