Դեպի վեր

Նոր սպառազինություն․ այլ հմտությունների պահանջարկ

armenpress.am03/27/2020, 5:48

Նոր սպառազինություն․ այլ հմտությունների պահանջարկ

Կորոնավիրուսի դեմ երկրագնդի հայտարարած պատերազմը ինչ որ տեղ ավարտ է ունենալու։ Անպայման: Ավելի ճիշտ՝ ճակատամարտը: Պատերազմն ավելի երկարատեւ հասկացություն է եւ հայտնաբար կենսագիտական հարթության վրա մարդկությունը պիտի շարունակի դիմագրավել համավարակների դեմ պայքարելու տարբեր տեսակի մարտահրավերները:

Երկարատեւության մասին համոզվելն ունի որոշակի հիմնավորում: Նախ այն, որ շրջանցելով դավադրական տեսությունների խայտաբղետ պատկերը, ընդունենք, որ վարակի ծնունդը, այս դեպքում փոխակերպումը չունի իր գիտական բացատրությունը: Կենսագիտությունը, գեթ մինչեւ այս պահը կարող է վարակի տեսակի, գենետիկական հատկությունների եւ փոխակերպված լինելու մասին հաստատումներ, հայտնաբերումներ անել առանց բացատրություն տալու կազմության պատճառականության կամ փոխակերպման շարժառիթների մասին: Սա ենթադրում է, որ հետագայում արձանագրվելիք նոր մանրէների կամ վարակների ծնվելը կամ նախկինների փոխակերպումները հակակշռելի կամ ավելի ճիշտ` վերահսկելի չեն գիտական կենտրոնների կողմից: Բնության հոլովույթի հետ կապված երեւեույթներ (աներեւույթներ) են այն միտումները, որոնք արձանագրվում են եւ դեռեւս առաջիկայում երեւալու (չերեւալու) նախադրյալներ ունեն։

Կենսաբանական սպառազինությունը չի նմանվում դասական սպառազինությանը: Արտահանված վարակը անպայման չի սահմանափակվում տվյալ աշխարհագրական միջավայրում: Համաճարակը (էպիդեմիա) շատ արագ վերածվում է համավարակի (պանդեմիա) տարածականությանը ներառելով աշխարհագրական տարբեր երկրամասեր: Բումերանգը իր բացարձակ իմաստով առարկայանուն են այս դեպքում:

Հավաանբար սա պատերազմի միակ ձեւաչափն է, որտեղ հակառակորդները իրար փոխլրացնելու հրամայականի առաջ են կանգնել: Վարակի տարածումը զսպող չինական օրինակը անհրաժշտություն պիտի լինի ԵՄ-ին։ Գուցե իրանյանը կամ կուբայականը` ԱՄՆ-ին:

Դեռեւս չենք խոսում համաշխարհայնացված բաց հասարակությունների, բաց համակարգերի եւ բաց սահմանների տրամագծորեն հակառակ ուղղությամբ սրընթաց կշռույթներով արձանագրվող գործընթացների մասին, որոնք ազդարարում են աշխարհակարգի կտրուկ փոփոխություն:

Կենսաբանական պատերազմում իրար հակակշռող, իրար գերազանցող սպառազինության փոխարեն փոխլրացնող, փորձառություններ փոխանակող ամբարող զինուժերին է վերաբերում ահազանգվող անհրաժեշտությունը:

Հիմա մրցավազքը շեշտակիորեն վերաբերում է պատվաստանյութի գյուտի հայտնաբերմանը: Ե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր