Դեպի վեր

Նախատեսվում է պարզեցնել ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը

b24.am08/22/2019, 4:54

Նախատեսվում է պարզեցնել ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և այն համարել անհետաձգելի: Փաթեթի ընդունմամբ կպարզեցվի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը, ինչպես նաև վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը կիրականացվի լիարժեք՝ ապահովելով ռեգիստրի տվյալների հավաստիությունը: Մասնավորապես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակում: Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման չափանիշների ու պայմանների վերանայման և հստակեցման նպատակով առաջարկվում է վերանայել «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի 33-րդ, 38-րդ և 49-րդ հոդվածները, քանի որ դրանք պարունակում են տեղեկանքների ներկայացման դրույթներ, մասնավորապես դիմումատուի՝ ՀՀ-ում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալներ, որոնց տիրապետում է լիազոր մարմինը: Անհրաժեշտություն է առաջացել նաև ընդերքօգտագործման պայմանագրով ամրագրել օգտակար հանածոյի արդ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր