Դեպի վեր

«Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը երկու տարի է չկա․ փոխարենը՝ գտնվում ենք քաղաքական ուժերի միմյանց դեմ պայքարի շրջանակի մեջ»

1in.am06/28/2020, 6:36

«Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը երկու տարի է չկա․ փոխարենը՝ գտնվում ենք քաղաքական ուժերի միմյանց դեմ պայքարի շրջանակի մեջ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ Թևան  Պողոսյանը:

-Պարոն Պողոսյան, արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի Անվտանգության խորհուրդը մշակում է ազգային անվտանգության ռազմավարությունը: Հիշենք, որ դեռ նախորդ տարի օգոստոսին Արցախի Վերածննդի հրապարակում վարչապետ Փաշինյանը մի քանի թեզեր վկայաբերեց այդ ռազմավարությունից: Սակայն այսօր տարբեր փորձագետներ, քաղաքական գործիչներ նկատում են, որ կորոնավիրուսի համավարակը փոխել է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի զարգացման հայեցակարգերը:

Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է այդ ռազմավարության ներկայացումն այսքան ձգձգվում և, ընդհանրապես, ի՞նչ դիտարկումներ ունեք Դուք այս ամենի շուրջ:

Հայեցակարգը պետք է հաշվի  առնի  անվտանգության հետ կապված  բոլոր այն խնդիրները, որոնք կարող են ծագել Հայաստանի առջև, ինչպես նաև գոյություն ունեցող մարտահրավերները ու առաջարկի  լուծումներ դրանց համար: Այսօրվա դրությամբ՝ աշխարհի շատ երկրներ արդեն մի քանի ամիս է, որ սկսել են վերանայել իրենց անվտանգության ռազմավարությունները հենց այն ազդեցությունից ելնելով, որը  թողնում է կորոնավիրուսը:  Որևէ երկիր  չուներ հատուկ  հայեցակարգ , հատուկ հնարներ չէր պլանավորել  այսպիսի իրավիճակների համար: Եվ, բնականաբար, Հայաստանում նույնպես պետք է սա հաշվի առնեն: 100 տոկոսով չեմ կարող պնդել, սակայն կա այսպիսի տեղեկություն, որ  գլոբալ տաքացման պատճառով՝ Հյուսիս ատլանտյան օվկիանոսի սառույցները, որ հալվել են, այդ սառույցներից մոտավորապես 29 տեսակի նոր վիրուսներ են դուրս եկել: Հիմա սրանով ուզում եմ ասել, որ չլինի կորոնավիրուսը, այլ լինի այս վիրուսներից  որևէ մեկը ինչ-որ անվամբ՝  դա կապ չունի, պետք է համաճարակային իրավիճակների համար ձևավորել մի համընդհանուր մոտեցում,  թե ամբողջ համակագն ինչպես պետք էաշխատի այսպիսի դեպքերում: Կորոնավիրուսի հետ ապրելու ենք դեռևս մեկ տարի կամ գուցե երկու՝ հայտարարում են Հայաստանի իշխանությունները, կամ գուցե կորոնավիրուսը գնա և դրա փոխարեն, հանկարծ, մի ուրիշ վիրուս հայտնվի՝ ես չգիտեմ, բայց ինձ համար կարևորն այստեղ այն է, որ գիտակցենք մի բան՝ եթե նախկինում չենք ունեցել այսպիսի իրավիճակ,  ապա այսուհետ պետք է պատրաստ լինենք նաև այսպիսի սցենարների և ազգային անվտանգության հայեցակարգի մեջ  ճիշտ մշակված և հստակ ձևակերպումներ զետեղվեն, թե ինչ  կերպ, ինչ  մեխանիզմներով ու  պայմաններով է Հայաստանը հետագայում ունակ լինելու պայքարել այսպիսի պայմաններում: Ցավում եմ, որ արդեն երկու տարի է, որ մենք սպասում ու սպասում ենք այս հայեցակարգին  և այն դեռ չկա: Այս գործընթացը՝ երևացող իմաստով,  տեղից չի շարժվում, որովհետև այն ժամանակ հանդիպումներ ու քննարկումներ եղան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների ու  վերլուծաբանների հետ, բայց դրանից հետո գործընթացը դադար առավ, մինչդեռ այսօր արդեն այն պետք է լիներ

: Այնպես որ՝ մենք իսկապես արդեն ուշացնում ենք բազմաթիվ լուրջ խնդիրների լուծումներ և տեղին կլիներ, որ հենց դրանք  լինեին  մեր օրակարգում, այլ ոչ թե ուրիշ անկարևոր բաներ: Մեր այսօրվա ամբողջ օրակարգը պետք է միտված լինի  կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելուն, դրա բացասական հետևանքների, սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթական  խնդիրների դեմ պայքարելուն, այլ ոչ թե ամբողջ օրը լցված լինի քաղաքական կուսակցությունների կռիվներով,  դաշտը պառակտելով ու հասարակության միջև բաժանարար գծեր քաշելով: Ազգային Ժողովի վերջին մի քանի նիստերին մենք ականատեսն ենք  լինում  այն բանի, որ թե ինչ է այնտեղ տեղի ունենում, ինչ օրակարգ են այս իրավիճակում իրենց համար որդեգրել այս կամ այն խմբակցությունները, էլ չեմ ասում արտախորհրդարանական գործընթացների ու խնդիրների մասին: Իմ պատկերացմամբ՝ Հայաստանի առջև այսօր ծառացած մարտահրավերներն են՝ համաճարակը, ժողովրդագրությունը, Արցախյան հիմնախնդիրն ու  սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները, որոնց շուրջ պետք է ձևավորել քաղաքական կոնսենսուսի բանակցային սեղան, որտեղ ամեն մեկը կկարողանա իր բաժին քայլն անել՝ մարդկանց այդ սեղանի շուրջ համախմբելու համար: Բնականաբար, շատ ուրախ կլինեմ, եթե սկզբում այդ քայլը հենց իշխող կուսակցությունն անի, որպեսզի դա դառնա այն հիմնական գաղափարը, որը նաև մեր պետականության համար է շատ կարևոր և այդպիսով  այդ սեղանի շուրջ ապահովի նաև մյուսների մասնակցությունն ու քննարկումը, թե որոնք են մեր ազգային օրակարգի առաջնահերթությունները և ինչ ճանապարհային քարտեզ պիտի ուրվագծվի քայլ առ քայլ առաջնահերթ այդ խնդիրները լուծելու համար:

-Դուք  ընդգծեցիք, որ  ներկա  դրությամբ քաղաքական օրակարգ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր