Դեպի վեր

Ինչպես էր դատարկվում ընդերքն ու լցվում ոմանց գրպանը

1in.am08/23/2019, 10:36

Ինչպես էր դատարկվում ընդերքն ու լցվում ոմանց գրպանը

Հանքարդյունաբերության շուրջ հանրային-քաղաքական մեծ քննարկումները, որ ծավալվում կամ, ավելի շուտ, դեռևս միայն նշմարվում են Ամուլսարի ներկայիս խնդրի համատեքստում, Հայաստանի համար պետք է թերևս լինեին անցյալ, պատմություն, շրջված մի էտապ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենար իր զարգացման գործընթացում հանքարդյունաբերության տեղի, դերի, նշանակության կոնցեպտուալ եզրահանգումներ և դրանց վրա մշակված քաղաքականություն:

Դրա փոխարեն, սակայն, Հայաստանն ունի մի իրավիճակ, երբ ընդերքը տարիներ շարունակ եղել է իշխող համակարգի գրպանը լցնելու ուղիղ և պարզ միջոցներից մեկը, ոչ ավելին: Հանրությանը մնացել են որոշակի հարկեր, որոնք, իհարկե, ինչ-որ դեր ունեցել են տնտեսության կառուցվածքում, սակայն դրան զուգահեռ գոյացել են հանրային առողջության և ընդհուպ գուցե կյանքերի հաշվին:

Այդ տարիների իրողությունների պայմաններում ամենևին զարմանալի չէ այն ծայրահեղությունը, որ նկատվում է այժմ Ամուլսարի հարցում: Անկասկած է, իհարկե, որ ծայրահեղությունները երբեք չեն կարող բերել այդօրինակ բարդ ու բազմաշերտ հարցերի խորքային, հիմնարար հանգուցալուծման, եթե չասենք, որ կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը: Սակայն մյուս կողմից՝ մենք գործ ունենք իրականության ցավալիորեն օբյեկտիվ մի պատկերի հետ, որը մեզ պետք է ստիպի խորհել ոչ միայն կոնկրետ հարցի, այլև հանքարդյունաբերության ռազմավարական հեռանկարի շուրջ, անել այն գործը, որը ցավալիորեն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր