Դեպի վեր

Պարենի միջազգային գները դեկտեմբերին կայուն են եղել

armenpress.am01/11/2019, 4:48

Պարենի միջազգային գները դեկտեմբերին կայուն են եղել

Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) տվյալների, պարենի համաշխարհային գները դեկտեմբերին մածամասամբ կայուն են եղել: Միչդեռ հացահատիկային մշակաբույսերի միջազգային գների աճին զուգընթաց, նվազել են շաքարավազի և կաթնամթերքի գները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, ՊԳԿ Պարենային ապրանքների գնային ինդեքսը դեկտեմբերին կազմել է 161,7 միավոր` նախորդ ամսվա 161,6 միավորի համեմատ:

Ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, 2018 թվականին կազմել է միջինը 168,4 միավոր, ինչը 3.5% -ով պակաս է, քան 2017-ին, և գրեթե 27% -ով պակաս՝ 2011 թ-ին գրանցված ամենաբարձր ցուցանիշից :

Չնայած անցած տարվա ընթացքում բոլոր հիմնական հացահատիկային մշակաբույսերի միջազգային գները աճել են, մնացած ապրանքների գները նվազել են, իսկ ամենաշատը՝ շաքարավազինը:

ՊԳԿ hացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 1,8% -ով և 9,6% -ով՝ 2017թ.-ի դեկտեմբերի համեմատ: Ամսվա ընթացքում ցորենի և եգիպտացորենի գները բարձրացել են հարավային կիսագնդում եղանակային փոփոխության պատճառով, իսկ վեցերորդ ամիսն անընդմեջ բրնձի գները նվազել են: Ըստ ՊԳԿ-ի վերջին կանխատեսումների՝ 2018 թվականին ցորենի և եգիպտացորենի համաշխարհային արտադրության անկում է արձանագրվել, իսկ բրնձի արտադրությունը նոր ռեկորդ է սահմանել: Բոլոր հիմնական հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային մատակարարման ծավալները գերազանցում են պահանջարկը, և պաշարները դեռևս բավական մեծ են:

ՊԳԿ բուսական յուղի գների ինդեքսը դեկտեմբերին աճել է 0.4% -ով՝ այդպիսով վերջ դնելով տասը ամիսների ընթացքում գրանցվող անընդմեջ անկմանը, որը պայմանավորված է արմավենու յուղի գնի կայունացմամբ: Սոյայի յուղի միջազգային գները շարունակել են նվազել, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ում գրանցված բարձր առաջարկի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր