Դեպի վեր

ՊԵԿ-ը կանխել է օդային ճանապարհով թմրամիջոցի ապօրինի ներմուծման փորձ

b24.am06/17/2022, 7:48

ՊԵԿ-ը կանխել է օդային ճանապարհով թմրամիջոցի ապօրինի ներմուծման փորձ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ա․Ս. պատրաստվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով մաքսանենգ ճանապարհով ներմուծել թմրամիջոցներ:

Պետական եկամուտների կոմիտեի և  Քննչական կոմիտեի համագործակցության շրջանակում նշված տեղեկությունը փոխանցվել էր ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությանը` տվյալ քաղաքացու ինքնությունը պարզելու և Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների մաքսանենգությունը կանխելու նպատակով:

 Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների  իրականացրած մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է քաղաքացու ինքնությունը, ով Վալենսիա-Վիեննա-Երևան ավիաչվերթով Երևանի Զվարթնոց օդանավակայան ժամանելուց հետո Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցների կողմից ենթարկվել է համապատասխան մաքսային հսկողության:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր