Դեպի վեր

«Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում նոր մարտավարությամբ կմոտենան բանակցային գործընթացին». փորձագետ

168.am02/21/2019, 6:42

«Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում նոր մարտավարությամբ կմոտենան բանակցային գործընթացին». փորձագետ

«Համանախագահների այցը տարածաշրջան էական փոփոխություններ չի մտցնում իրավիճակում: Որքան էլ միջազգային ներկայություն կա հակամարտությունում, իրավիճակը բանակցություններում թելադրում են իրենք` կողմերը, իսկ համանախագահները հետևողի և գործընթացը վերահսկողի դերում են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի փորձագետ Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով համանախագահների այցին տարածաշրջան և բանակցային գործընթացին:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում են: Սա այս տարի համանախագահների առաջին այցն է տարածաշրջան՝ վերջին ամիսներին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ինտենսիվության ֆոնին:

Փետրվարի 20-ին համանախագահները Երևանում էին, իսկ այսօր` Բաքվում: Երևան այցելության շրջանակներում նախատեսված էին հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։  Ըստ ՀՀ վարչապետի մամլո ծառայության` ՀՀ վարչապետը ներկայացրել է հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարևորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Իսկ ԱԳՆ փոխանցմամբ՝ նախարարի և համանախագահների քննարկումների առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերը:

«Համանախագահներին, մասնավորապես, հետաքրքրում էին հունվարին Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման մանրամասները: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ինչպես նաև կարգավորման գործընթացի համար նպաստավոր մթնոլորտի կարևորությունը:  Զրուցակիցները մտքեր փոխանակեցին գործընթացի շրջանակներում հետագա քայլերի և հանդիպումների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ինտենսիվ բանակցությունները, որոնք ծավալվել էին հակամարտող կողմերի միջև վերջին շրջանում, և որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն էլ կազմում են համանախագահների տարածաշրջանային օրակարգը, կարծես նախկին ինտենսիվությամբ չեն շարունակվելու, քանի որ, ի տարբերություն նախորդ շրջանի, երբ կողմերը միջազգային հարթակներում իրենց ներկայությունն օգտագործում էին  ղեկավարների և նախարարների մակարդակով հանդիպումներ ունենալու նպատակով, Մյունխենի Անվտանգության համաժողովի կուլիսներում չհանդիպեցին, այն դեպքում, երբ ավելի վաղ չէին բացառել նախարարական մակարդակով հանդիպում Մյունխենում: Մի շարք կարծիքների համաձայն՝ Մյունխենյան հանդիպման տապալման պատճառը հունվար-փետրվար ամիսների ընթացքում կողմերի արած կոշտ հայտարարություններն էին:

Թրեյսի Ջերմանի խոսքով՝ գաղտնիք չէ` կոշտ հռետորաբանությունը խոչընդոտում է խաղաղ բանակցությունների կայուն ընթացքին, որի ականատեսն ենք եղել տարիներ շարունակ: Սա, նրա որակմամբ, այն դեպքն է, երբ դիրքորոշումների բարձրաձայնումը ևս հակառակորդ կողմում մեծ կրքեր է առաջացնում, ինչն էլ հանգեցնում է կոշտ, ժամանակ առ ժամանակ ռազմատենչ պատասխանի, և ձնագունդն այդ տրամաբանությամբ գլորվում է՝ հանգեցնելով բանակցային գործընթացում ճեղքերի, շփման գծում իրավիճակի սրման:

«Կարծում եմ` կողմերը հստակ հասկանում են հետևանքների հնարավորությունը, որն առաջանում է նման հռետորաբանությունից հետո: Հաճախ նման հռետորաբանությունը պարզապես պատասխան չէ, այլ՝ հատուկ նպատակով արված հայտարարություն: ԼՂ հակամարտության դեպքում դա ևս գործում է, բայց շատ ավելի հաճախ կողմերը նման հռետորաբանությունը կիրառում են ներքին սպառման համար,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր