Դեպի վեր

Ազգային ժողովը սկսում է Ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթաց

armtimes.com09/11/2019, 6:54

Ազգային ժողովը սկսում է Ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթաց

Հայաստանի Հանրապետության խորհրդարանը սկսում է Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումների գործընթաց։ Աշխատանքային խմբի համակարգումն իրականացնելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի կարծիքով՝ այս պահին դեռեւս շտապելու անհրաժեշտություն չկա․ մինչեւ բուն փոփոխությունները՝ ժամանակ կա ուսումնասիրելու տարբեր երկրների փորձը, քննարկել բարեփոխումների ամենահարմար տարբերակը։

Դանիելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մեծ հաշվով հիմնվելու են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն հայեցակարգի վրա, որը հրապարկվել էր 2018 թվականին, սակայն այդ հայեցակարգի վրա հիմնված եւ դրա մի մքասը արտացոլող փոփոխությունները չէին ընդունվել նախորդ գումարման ԱԺ-ում, որտեղ մեծամասնություն կազմող Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ որոշ դաշնակցական պատգամավորներ չքվեարկեցին դրա կողմ․

«Դեռ մարտին, երբ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներով առաջին անգամ հավաքվեցինք Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, որոշեցինք ժամանակ տալ ընդդիմադիր մեր գործընկերներին, որ նրանք էլ ծանոթանան այդ հայեցակարգին եւ իրենց առաջարկները ներկայացնեն: Հաջորդ հանդիպման ժամանակ քննարկեցինք նաեւ գործողությունների ժամանակացույցը։ Մինչ այս պահը քննարկումը ծավալվել է դեռեւս ընդհանուր սկզբունքների մակարդակում, մեր մոտեցումները նաեւ դետալների առումներով վերջնականացված չեն, քանի որ մենք բաց ենք առաջարկների համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ փոփոխությունների շրջանակում անդրադառնալու են նաեւ կուսակցությունների ու դաշինքների անցողիկ շեմերին, միգուցե նաեւ ընտրական իրավունքի տարիքային շեմին․

«Նախորդ տարի մեր նպատակը ավելի ներկայացուցչական խորհրդարան ունենալն էր՝ թե՛ կուսակցությունների թվի, թե՛ տարիքային բազմազանություն առումով: Այժմ եւս հավատարի ենք ավելի ներկայացուցչկան եւ ներառական խորհրդարան ունենալու սկզբունքին»։

Ընտրական օրենսգրքում տեղ գտած ռեյտինգային ընտրակարգի փոփոխությունը լինելու է Օրենսգրքի բարեփոխումների օրակարգում։ Մեր հարցին՝ արդյոք այս ընտրակարգն էր վերջին տարիների ընտրական գործընթացների ուղեկից ամենամեծ չարիքը՝ Համազասպ Դանիելյանը արձագանքեց, որ ընդհանրապես նման կտրուկ ձեւակերպներից խուսափում է, սակայն հաստատեց, որ ռեյտինգային ընտրակարգի հետ կապված խնդիրները եղել են եւ շարունակում են մնալ առանցքային մտահոգության առարկա: «Այդ խնդիրները բազմաշերտ են․ ներառում են թե՛ կուսակցությունների ներսում թեկնածուներին պարտադրված որոշակի տեսակի մրցակցությունից, թե՛ բազմաթիվ ընտրողի համար ընտրակարգ խրթին լինելը եւ մի շարք այլ ասպեկտներ։ Ռեյտինգային ընտրակարգն, իհարկե, խնդրահարույց է, բայց խնդիրը ռեյտինգայինը «ինչով» փոխարինելու հարցն է։ Ամենապարզ պատասխանը ֆիքսված ցուցակն է, որը եւս որոշակի խնդիրներ ունի։ Բայց, հավատարիմ մնալով մեր սկզբունքին, որ մենք պատրաստ ենք լսել մեր գործընկերներին, չեմ կարող ասել, որ այդ համակարգը միանշանակ պետք է փոխարինվի հենց ֆիքսված ցուցակով։ Համամասնական ընտրակարգը ունի մի շարք այլ ենթատեսակներ: Պարզ ասած՝ ռեյտինգայինից ազատվելու խնդիր ունենք, այն փոխարինելու ամենաակնհայտ տարբերակը ֆիքսված ցուցակներով ընտրակարգն է, բայց քննարկումները կարող են նաեւ այլ առաջարկների ու լուծումների հանգեցնել»,- նկատեց պատգամավորը։

Նա նշեց, որ անդրադարձ լինելու է նաեւ ընտրողների ցուցակներին, որոնք արդեն տասնյակ տարիներ բավարար չափով չեն փոխվում կամ թարմացվում․

«Ընտրողների ցուցակի մի մասը օպերատիվ կերպով թարմացվում է, բայց կա կարգավորումների խնդիր, որ այդ ցուցակների մեկ այլ մաս ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը եւ արդյուքնուն ընդհանուր առմամբ ունենք ուռճացված ցուցակներ։ Ընտրողների ցուցակում մեծ թիվ են կազմում այն անձանց անունները, որոնք Հայաստանի քաղաքացի չեն այլեւս, կամ որոնք մահացել են արտերկրում, եւ այլն։ Վստահաբար ցուցակներում եղել են հարյուր հազարավոր ընտրողների անուններ, որոնք չէին կարող մասնակցել ընտրությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր