Դեպի վեր

Քաղաքական ղեկավարությունը կատարյալ անգործություն է դրսևորում ՍԴ-ի հարցում. Հետևանքները շատ ծանր են լինելու

1in.am07/12/2019, 5:24

Քաղաքական ղեկավարությունը կատարյալ անգործություն է դրսևորում ՍԴ-ի հարցում. Հետևանքները շատ ծանր են լինելու

Երեկ Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ աշխատակարգային որոշումը։

ՍԴ-ն որոշում կայացրեց դատավորի դիմումում ներկայացված երեք հարցադրումներից երկուսը մերժել, իսկ մեկով՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության: Նշենք, որ Քրեական օրենսգրքի հենց այս հոդվածի հատկանիշներով է «Մարտի մեկի» գործով մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին։ Գործի դատաքննությունը սկսվելու է 2019 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 10.00-ին: Գործի դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով, և գործով, որպես պատասխանող կողմ, դատավարությանը ներգրավվելու է Ազգային ժողովը։

Երեկ արդեն անդրադառնալով ՍԴ այս որոշմանը՝ փաստաբան Տիգրան Եգորյանը նկատել էր, որ ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու հիշյալ որոշումը բեկանվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.06.2019թ. որոշմամբ, հետևաբար Սահմանադրական դատարանի կողմից այդ դիմումը չէր կարող վարույթ ընդունվել: Սահմանադրական դատարանի անունից հանդես եկած դատարանի անդամները հիշյալ որոշմամբ հարցը դուրս են բերել Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից:

Սահմանադրագետ Կարապետ Բադալյանը նախօրեին, երբ կրկին Քոչարյանի գործով հրապարակվել էր մեկ այլ աշխատակարգային որոշում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատել էր, որ այս փուլում ՍԴ որևէ որոշում որևէ իրավազորություն չունի, քանի որ ՍԴ կազմը լիարժեք չէ, ՍԴ-ն ունի միայն երկու դատավոր, և այդ պայմաններում կայացված որևէ որոշում չի կարող որևէ լուրջ հետևանք ունենալ: «ՍԴ-ի կողմից ներկայումս ընդունվող որևէ որոշում օրինական չէ, դրա համար ես ձեռնպահ կմնամ գնահատական տալ որևէ ապօրինության։ ՍԴ-ն լեգիտիմություն չունի, և իրենց կողմից որևէ որոշում իրավազոր չէ։ Իրականում փաստ է, և ոչ ոք չի կարող առարկել առ այն, որ ՍԴ անդամները դատավոր չեն։ Մենք ունենք փաստ, որ ՍԴ-ն երկու դատավորից ավելի դատավոր չունի»,- ասել էր Բադալյանը։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով մեր դիտարկմանը, թե ինչ իրավիճակ կստեղծվի, եթե ՍԴ-ն ամեն դեպքում այս գործով որոշում կայացնի և որոշի սահմանադրական կարգը տապալելու հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը, պատասխանեց. «Մինչ բուն հարցին պատասխանելը ես ուզում եմ արձանագրել, որ ՍԴ ներկա անդամները, բացառությամբ երկուսի, իրավունք չունեն հանդես գալու որպես Սահմանադրական դատարան, դատարանի դատավոր, և նրանց կողմից կայացված ցանկացած որոշում ուղղակի իշխանության յուրացում է, ՍԴ դատավորի լիազորությունների յուրացում է։ Թե՛ Սահմանադրության 2-րդ հոդվածով, թե՛ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով այդ արարքը դիտվում է հանցագործություն, քրեորեն հետապնդելի արարք։ Ընդ որում, դա համարվում է ծանր հանցագործություն։ Միակ հանցատեսակն է, որը նախատեսված է Սահմանադրությամբ»,- ասաց Շուշանյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում ունենք շատ տարօրինակ իրավիճակ, որ չնայած բազմիցս հայտարարվեց, հիմնավորվեց, որ ՍԴ անդամները ՍԴ դատավորներ չեն, ՍԴ անունից որևէ գործողություն, որոշում կայացնելու իրավասություն չունեն, նրանք շարունակում են հանդես գալ որպես Սահմանադրական դատարան և դատարանի անունից որոշումներ են կայացնում, ինչպես այս դեպքում:

«Ես անգամ դժվարանում...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր