Դեպի վեր

Վարդենիսի ճանապարհը բացվել է. բողոքի ակցիայի մասնակիցները մարզպետին հրաժարականի համար երկու օր են տվել

1in.am02/11/2019, 8:06

Վարդենիսի ճանապարհը բացվել է. բողոքի ակցիայի մասնակիցները մարզպետին հրաժարականի համար երկու օր են տվել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ղեկավարի թեկնածու Գևորգ Սիմոնյանն ու իր աջակիցները երեկ կեսօրից փակել էին Երևան-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը՝ Վարդենիս քաղաքի մոտ: Թեկնածուն ու թիմակիցները պահանջում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականը:

Բանն այն է, որ փետրվարի 17-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններում Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանին աջակցում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, քանի որ նրանք համակուրսեցիներ են։ Ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու։ Եվ այս հանգամանքը, ըստ ակցիայի մասնակիցների, խոչընդոտ է հանդիսանում մյուս թեկնածուների համար հավասար մրցակցային իրավիճակում հայտնվելու համար: Գևորգ Սիմոնյանն այսօր Վարդենիսի բժշկական կենտրոնում հանդիպում է նախատեսել կենտրոնի բուժանձնակազմի հետ, սակայն առավոտյան ԲԿ-ի դռները չեն բացվել, և աշխատակիցներին հանդիպման ժամին տեղեկացրել են, որ մարզպետից հրահանգ ունեն՝ թեկնածուի հետ հանդիպմանը չմասնակցելու: Հենց այս պատճառով էլ Սիմոնյանը, իր թիմակիցներով, չկայացած հանդիպումից հետո փակել է Վարդենիսի ճանապարհը՝ պահանջելով մարզպետի հրաժարականը. «Եթե մարզպետը հրաժարական չտվեց, մենք պրավալ ենք տալու փետրվարի 17-ի ընտրությունները։ Էսի բռնապետություն չի։ Սա առաջին դեպքը չի, քարոզարշավի ամբողջ ընթացքում ինքը միշտ էլ խոչընդոտել ա մեզ՝ առաջ բրդելով իրա համակուրսեցուն։ Զապիս կա էսօրվա հանդիպումից, բուժաշխատողն ասում ա, որ մարզպետը չի թողնում, արգելել ա, որ գնանք Սիմոնյանի հետ հանդիպման»,- բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց Սիմոնյանը։

Բացի դրանից՝ ակցիայի մասնակիցները մեզ պատմեցին, որ մինչ քարոզարշավի մեկնարկը իր թեկնածուին տարել է դպրոցներում, մանկապարտեզներում է ներկայացրել, ասել, թե ում պետք է ընտրեն, բացի դրանից՝ ոսկու հանքավայրի սեփականատերերի կողմից Վարդենիսում մի քանի դպրոց նորոգման գործողությունները փորձել է վերագրել իր համակուրսեցուն, ինչն էլ արդեն լցրել է մնացյալ թեկնածուների համբերության բաժակը։ Բացի դրանից, նրանց խոսքերով, մարզպետի սատարած թեկնածուն Վարդենիսում չի ապրել, երբեմն եկել ու գնացել է ու հիմնովին ծանոթ չէ քաղաքի խնդիրներին։

Բողոքի ակցիայի մասնակիցները ճանապարհը բացեցին միայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Վարդենիս ժամանելուց հետո, որը տեղում խոստացավ ուսումնասիրել և պարզել գյուղացիների կողմից մատնանշված մարզպետի թույլ տված խախտումները։

Թովմասյա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր