Դեպի վեր

«Պետության վախճանը»-2 կամ հպարտ քաղաքացիների անարխիստական հանրապետությունը

1in.am01/12/2019, 5:54

«Պետության վախճանը»-2 կամ հպարտ քաղաքացիների անարխիստական հանրապետությունը

«Պետության վախճանը». շատ տարիներ առաջ այսպիսի վերնագրով հոդված էր հրապարակել նախկին վարչապետ, հոդվածի հրապարակման ժամանակ՝ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, ով այսօր զբաղեցնում է մի կազմակերպության ղեկավարի պաշտոն, որն ամենօրյա ռեժիմով նպաստում է մեր պետության վախճանին։ Այդ հոդվածում արծարծվող խնդիրներն ու գործոնները, իհարկե կապ չունեն մեր նոր իրականության, այսօրվա հետ, բայց հոդվածի խոսուն վերնագիրը ստիպում է զուգահեռներ անցկացնել պետության վախճանի ու հենց այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև։ Արդեն երկրորդ օրն է Էջմիածնի բնակիչները, ակտիվիստներն ու պասիվիստները փակել են Երևան-Էջմիածին մայրուղին, որը միջքաղաքային մայրուղի լինելուց բացի, նաև Երևանի օդանավակայան տանող միակ ճանապարհն է։ Բողոքավորները պահանջում են ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին վերադարձնել բանտ։ Պահանջում են ամենատարբեր հիմնվորումներով ու ամենատարբեր կարգախոսներով։ Պահանջում են ապրիորի, թեև նրանց պահանջի հասցեատերը իշխանությունն է։

Իշխանություն, որը լռում է։ Մինչդեռ նման ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի փակման դեպքում գոնե իշխանությունը պարտավոր էր չլռել կամ որ նույնն է՝ համարժեք քայլեր ձեռնարկել երթևեկությունն ու այդ տարածաշրջանի կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար։

Բայց իշխանությունը որևէ քայլ, առնվանզն մինչև այս պահը, չի ձեռնարկել։ Չի ձեռնարկել, որովհետև ակտիվիստներն ու պասիվիստները սխալ կհասկանան իշխանությանը։ Նրանք ամենայն հավանականությամբ պետության որևէ իրավաչափ քայլին կհակադարձեն՝ հիշեցնելով, որ գործող իշխանությունը ձևավորվել է միանգամայն նույն՝ ճանապարհ փակելու միջոցով՝ գործող իշխանության գործող ղեկավար Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։

Իշխանությունը պատրաստ չէ լսելու այդ հակադարձումները, որովհետև թերևս վախենում է, որ հակադարձումին պետության դիրքերից ու պետական մտածողությամբ տրված պատասխանը կարող է է՛լ ավելի սխալ հասկացվել ցուցարարների կողմից և նրանք կարող են Էջմիածնից տեղափոխվել Հանրապետության հրապարակ, որտեղ օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ուղիղ ժողովրդավարության ճանապարհով որոշումների կայացման ինստիտուտի մասին։ Հայտարարել է՝ չմանրամասնելով, թե Սահմանադրության ու պետական կառավարման այլ կառուցակարգերի գոյության պայմաններում ինչ է նշանակում ուղիղ ժողովրդավարություն։ Եվ ուրեմն, էջմիածնի ակտիվիստներն ու ոչ այնքան ակտիվիտսները կարող են հիշել օգոստոսի 17-ի այդ հայտարարությունը և փակել նաև վարչապետին իր աշախատավայր տաող ճանապարհները։ Վարչապետի սովորեցրած մեթոդով։

Իրականում արդեն երկու օր Էջմիածնում ու նրա հարա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր