Դեպի վեր

Կաունասի հանրային գրադարանում բացվել է «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսը

armenpress.am12/7/2018, 2:36

Կաունասի հանրային գրադարանում բացվել է «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսը

Դեկտեմբերի 6-ին Կաունասի հանրային գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը Կաունասի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էին Լիտվայում ՀՀ դեսպանությունն ու Կաունասի հանրային գրադարանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հանդես գալով բացման խոսքով՝ դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց ցուցահանդեսի կառուցվածքը, խորհուրդը և ժամանակագրական սահմանները՝ հավելելով, որ շուրջ 40 տարվա ընթացքում աշխարհի ամենատարբեր անկյուններից քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի կողմից հավաքված քարտեզները դիտողին ծանոթացնում են հայոց պատմության ողջ ընթացքին։

Անընդունելի համարելով պատմությունը խեղաթյուրելու, կեղծ «պատմական» փաստարկների միջոցով հայ ժողովրդի պատմությունը նսեմացնելու ցանկացած փորձ՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ աշխարհի առաջին քարտեզից սկսած Հայաստանը հիշատակվում է Եփրատ գետից մինչև Կուր գետն ընկած տարածքում՝ հայկական բարձրավանդակում, ինչը և ցույց է տալիս հայ ժողովրդի պատմական հայրենիքի սահմանները։

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց գրադարանի տնօրինությանը, Կաունասի և Կլայպեդայի հայ համայնքների ղեկավարներ Ալեքսանդր Բոյաջյանին և Ալբերտ Ալբերտյանին միջոցառման կազմակերպման գործում ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր