Դեպի վեր

Նավթի և գազի հետախուզական աշխատանքներ իրականացնելիս առաջնային են լինելու բնապահպանական նորմերը

yerkir.am09/22/2017, 7:10

Նավթի և գազի հետախուզական աշխատանքներ իրականացնելիս առաջնային են լինելու բնապահպանական նորմերը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Ագապե» ՍՊԸ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Գրեմ Ջոնսոնին և ֆինանսական տնօրեն Քրիստինե Վարդանյանին` վերջիններիս խնդրանքով: Գրեմ Ջոնսոնը տեղեկացնել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի տարածքում նավթի և գազի արդյունահանման հեռանկարով և ներկայացրել իրենց առաջիկա նկատառումները: Ընկերությունը նախատեսել էր ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացնել նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն` սեյսմավիբրատորների օգնությամբ և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ է ներկայացրել համապատասխան հայտեր: ՀՀ Սյունիքի մարզում ուսումնասիրություն իրականացնելու հայտը մերժվել է փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու պատճառով, իսկ ՀՀ 5-րդ պայմանական տարածքի / ՀՀ Վայոց ձոր/ նախնական գնահատման հայտի վերաբերյալ նշանակվել է հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում, հոկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին:

Հետախուզական աշխատանքների արդյունքում, եթե հաստատվեն նավթի և գազի արդյունաբերական ծավալները, ընկերությունն օրենքով սահմանված կարգով կդիմի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ` բնապահպանական փորձաքննության` արդյունահանում իրականացնելու նպատակով:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է այս փուլում` երկրաբանական ուսումնասիրության գործընթացում, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության հավանականության մասին:

«Ագապե» ՍՊԸ-ի տնօրենը տեղեկացրել է, որ սեյսմահետախուզությամբ ձայնային ալիքներ է ուղարկվում (օգտագործելով տատանում առաջացնող սարքեր, ինչպիսիք են սեյսմավիբրատո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր