Դեպի վեր

Զինված ուժերում առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 46.2%-ով. ՀՀ զինվորական դատախազությունն ամփոփել է 2018թ. գործունեության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com02/13/2019, 3:30

Զինված ուժերում առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 46.2%-ով. ՀՀ զինվորական դատախազությունն ամփոփել է 2018թ. գործունեության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 12-ին ամփոփվել են 2018թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքները:

Անցկացված խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից:

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը զեկուցել է զինված ուժերում հանցագործության դեպքերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, պետական շահերի պաշտպանության, մեղադրանքի պաշտպանության և Սահմանադրությամբ դատախազության համար նախատեսված մյուս լիազորությունների շրջանակներում իրականացված աշխատանքների, զինված ուժերում հանցավորության հիմնական վիճակի և շարժընթացի, դրանց կանխման, բացահայտման և մեղավորների քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման առաջնահերթությունների իրագործման արդյունքների մասին:

2018թ. ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 3525 դեպք՝ նախորդ տարվա 3416-ի դիմաց: Դրանցից 2358-ը, կամ 66.9%-ը եղել են պատահարներ-զանցանքներ, 1140-ը կամ 32,3%-ը հանցագործություններ:

Վերջիններիցս 63,8%-ը` զինվորական, 36,2%-ը` այլ ընդհանուր բնույթի հանցագործություններն են:

Նախորդ տարվա համեմատ հանցագործությունները նվազել են 5.5%-ով: Ծանր հանցագործություններն աճել են 9 դեպքով կամ 8.1%-ով, սակայն առանձնապես ծանր հանցագործությունները (2017թ.՝ 80 դեպք) նվազել են 37 դեպքով, կամ 46.2%-ով: 2018թ. արձանագրված 43 առանձնապես ծանր հանցագործություններից 7-ը հակառակորդի կողմից կատարված սպանության դեպքեր են, 1-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության, 1-ը զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանության, 1-ը՝ անհայտ անձի կողմից կատարված սպանության, 23-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի, 2-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության փորձի, 1-ը՝ պետի կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, 7-ը՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու: Հիշեցնենք՝ 2017թ. հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել էր 21-զինծառայող:

Ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1173 զինծառայող՝ նախորդ տարվա 1813-ի դիմաց, այսինքն արձանագրվել է նվազում 640-ով, կամ 35.3%-ով: Ընդ որում՝ գրեթե կրկնակի նվազել է ծանր մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների թիվը (54-102):

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը նման արդյունքները պայմանավորել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների և զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսևորվող հետևողականությամբ: Սպանության, սպանության փորձի, ինքնասպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու, ստորադասի նկատմամբ բռնի գործողության կամ դրա սպառնալիքի ցանկացած դեպքով քննության առարկա է դարձվում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրանք կանխելու հնարավորության և առհասարակ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հանգամանքը:

Ըստ հանցատեսակների՝ նվազել են զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները՝ 10.4%-ով, ռազմական գույքն օգտագործելու և պահպանելու, զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հետ կապված հանցագործությունները՝ 33.3%-ով, ռազմական տեխնիկայի օգտագործման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 39.1%-ով, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 33.3%-ով: Փոխարենը աճել են հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 22.2%-ով, զինվորական պաշտոնեական հանցագործությունները՝ 29.3%-ով, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները՝ 32.1%-ով: Նախորդ տարիների համեմատ էապես նվազել են զորամասն ինքնակամ թողնելու դեպքերը: Հանցագործությունների բացահայտումը կազմել է 97.1 %, գրեթե նույնքան, որքան 2017թ.:

Ամփոփման ընթացքում ինչպես ՀՀ գլխավոր դատախազը, այնպես էլ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել են զորամասերի հրամանատարների՝ որպես հետաքննություն իրականացնող մարմինների, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար անհրաժեշտ գիտելիքները և հմտությունները զարգացնելու անհրաժեշտությունը, ինչը զորամասերում հանցավոր դրսևորումները բացահայտելու և դրանցով պատշաճ քննություն ապահովելու, քրեական պատասխանատվության անխուսափելիության գիտակցման արմատավորմամբ զինծառայողներին հանցավոր վարքագծից հնարավորինս զերծ պահելու կարևոր նախապայմաններից է: Այդ նպատակով խնդիր է դրվել մշակել և իրականացնել համապատասխան ծրագրեր: ՀՀ գլխավոր դատախազը համոզմունք է հայտնել, որ զորամասերի հրամանատարների գործունեության արդյունավետության գնահատման չափանիշներից պետք է դարձնել նրանց կողմից հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ցուցաբերված ջանասիրությունը:

2018թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 182 դեպք, ինչը 66-ով կամ 56.9%-ով ավելի քան 2017թ.-ից: Բոլոր դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր, իսկ դրանցից 173-ով հարուցվել են քրեական գործեր՝ հիմնականում խարդախության, հափշտակության, կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր