ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը «չհաջողված հիպերբոլա» է համարում վարչապետի վերջին հարցազրույցներից մեկում նրա ձեւակերպումը, թե. «Ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ասում են, որ ես իրավունք ունեմ զինված ուժերն ու տանկերը մտցնեմ Երեւան եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում ճնշեմ տանկի թրթուրների տակ»:
«Եթե վարչապետը մայրաքաղաք տանկեր մտնելու հետ կապված հիպերբոլա է օգտագործել միտքը ուժեղացնելու համար, ապա չհաջողված հի...