Դեպի վեր

Մշակույթի գործիչները ծանոթացել են «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրման ծրագրին

armenpress.am03/11/2019, 5:36

Մշակույթի գործիչները ծանոթացել են «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրման ծրագրին

Գառնիի հեթանոսական տաճարի բակում մարտի 10-ին մշակույթի գործիչներին է ներկայացվել Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան բեմադրելու ծրագիրը, տեղեկություն տրամադրվել տարվող աշխատանքների ընթացքի մասին, հիմնավորվել օպերայի բեմադրության կարևորությունը՝ մշակութաբանական,հայրենասիրական, քաղաքական սկզբունքների առումով:

Միջոցառմանը ներկա են ел ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, մշակույթի ասպարեզի անվանի գործիչներ, մշակութային օջախների տնօրեններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Լրատվության և հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Նախագծի ղեկավար՝ մշակութաբան, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանի խոսքով՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջանը համընկնում է տաճարի կառուցման ժամնակաշրջանի հետ, կա նաև հեթանոսական կյանքի միջավայրի համանմանություն:

Ի դեպ, նախատեսված է Գառնիի հեթանոսական տաճարում կառուցել ամֆիթատրոն և «Տիգրան Մեծ» օպերայի պրեմիերան հենց այնտեղ կազմակերպել: Գագիկ Մանասյանի խոսքով՝ Տիգրան Մեծ օպերայի՝ Հայաստանում չբեմադրվելու հիմնական փաստարկն այն է, որ օպերան բարոկկո ոճի երաժշտություն է, սակայն մշակութաբանը հարկ է համարում նշել, որ ժամանակակից աշխարհում՝ հատկապես եվրոպական երկրներում, սա ամենաընդունված երաժշտությունն է. չկա մի հայտնի օպերային թատրոն, ուր բարոկկո երաժշտությամբ օպերա բեմադրված չլինի:

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը սա համարում է հրաշալի նախաձեռնություն և իր անվերապահ աջակցությունն է հայտնել դրա իրագործմանը. «Մշակույթի նախարարությունը չի կարող անմասն մնալ, անպայման կսատարի այսպիսի մեծ նախաձեռնությանը, որը ոչ միայն երաժշտական աշխարհում կլինի իրադարձություն, այլև արտաքին քաղաքական համընդհանուր ֆոնի վրա: Ուժեղ պետականություն, պետություն ստեղծելու երազն առաջնային բան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր