Դեպի վեր

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կալանավորվեց

hetq.am04/19/2018, 8:18

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կալանավորվեց


Քիչ առաջ դատարանը բավարարեց քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը: Այսպիսով, Մազմանյանը երկու ամիս ժամկետով կալանավորվեց:

Այս մասին «Հետք»-ին ասաց Մազմանյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Նշենք, որ Մազմանյանը ձերբակալվել է ապրիլի 17-ի առավոտյան` Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 2251 հոդվածով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, այսինքն` համապատասխանաբար զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։

Մազմանյանին, սակայն, մեղադրանք է առաջադրվել միայն 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Ակտիվիստի մեղադրանքը վերաբերում է ապրիլի 14-ին Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու դրվագին:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում ցույցեր են սկսվել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ապրիլի 14-ին ցույցերն ու բողոքի երթերն առաջնորդող Նիկոլ Փաշինյանը և մի խումբ քաղաքացիներ մուտք են գործել Հանրային ռադիոյի շենք։ Նրանք ռադիոյի ղեկավարությանն առաջարկում էին ուղիղ եթեր տրամադրել իրենց, սակայն ղեկավարությունը հայտնում էր, որ տվյալ պահին նման հնարավորություն չկա և առաջարկում ավելի ուշ տրամադրել եթերը։ Տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կոտրվել է Հանրային ռադիոյի մուտքի դուռը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մազմանյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր