Դեպի վեր

«Ռուսաստանը չի խախտում որևէ հավասարակշռություն, անցյալ տարվա գարնանից հավասարակշռություն է խախտում ՀՀ նոր իշխանությունը». Տրոֆիմչուկ

168.am10/9/2019, 6:54

«Ռուսաստանը չի խախտում որևէ հավասարակշռություն, անցյալ տարվա գարնանից հավասարակշռություն է խախտում ՀՀ նոր իշխանությունը». Տրոֆիմչուկ

«Ռուսաստանը վերջապես տվեց առաջին ազդանշանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղյան դիտարկումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով քննարկումների ռուսական «Վալդայ» ակումբի միջազգային նիստում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայկական կողմին ուղղված քննադատությանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սոչիում ընթացող «Վալդայ» համաժողովի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն ասել էր. «Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում՝ հնչել են բառեր, թե «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»: Նման հայտարարությունները, իհարկե, չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»:

Սրան արձագանքել էր նաև հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանի՝ նշելով. «Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից»:

Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ռուսական կողմի նմանատիպ դիտարկումները, որոնք կապված են ԼՂ հակամարտության կարգավորման թեմայի հետ, լարվածություն չեն առաջացնում հակամարտության գոտում: Նրա որակմամբ՝ դա ևս մեկ զգուշացում էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որ ԼՂ հակամարտության կարգավորման բազմամյա բանակցային գործընթացն անհնար է, անթույլատրելի է խարխլելը:

«Ռուսական կողմը երկար լռեց՝ ամփոփելով Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, ահա, վերջապես տվեց նրան առաջին ազդանշանը: Ես որպես փորձագետ՝ ևս սպասում էի նման ազդանշանի: Այլ բառերով, Մոսկվան թույլ չի տա, որպեսզի այդ հակամարտությունը, վարչապետ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված թեզերով, խ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր