Դեպի վեր

Ամենամեծ խնդիրը՝ ինչպե՞ս գտնել արտադրողի, որը կկարողանա մեզ անհրաժեշտ սարքավորումները տրամադրել

1in.am03/29/2020, 1:36

Ամենամեծ խնդիրը՝ ինչպե՞ս գտնել արտադրողի, որը կկարողանա մեզ անհրաժեշտ սարքավորումները տրամադրել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի պատասխանատու,  հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը 

 -Գիտեմ, որ այդտեղ հսկայական աշխատանքներ էիք իրականացնում Հայաստանին աջակցելու նպատակով։  Կներկայացնե՞ք՝ ինչ ծրագրեր են։

 Ֆրանսիայի հայկական հիմնադրամն իր ընթացիկ  ծրագրերին առընթեր ներկայումս կենտրոնացել է կորոնավիրուսի հարցի վրա, որպեսզի հնարավորինս շուտ օգնություն հասցնենք Հայաստանին ու Արցախին՝ որոշ սարքավորումներ ուղարկելով։ Մի քանի շաբաթ այդ գործի վրա ենք կենտրոնացած, բավական մեծ դժվարություններ կան, որոնք կապված են միջազգային իրավիճակի հետ։ Ամենամեծ դժվարություններից մեկը արտադրություններ են, քանի որ այն սարքավորումները, որոնց կարիքը մենք ունենք, պահեստներում չկան, նոր պետք է արտադրեն, իսկ դա ժամանակ է պահանջում՝ 1-3 շաբաթ։ Բնական է, որ նման սարքավորումների պահանջարկը շատ մեծ է, որովհետև այլ երկրներում նույնպես դրա պահանջն ունեն։ Ամենամեծ խնդիրը հենց դա է, թե ինչպես գտնել արտադրողի, որը կկարողանա մեզ անհրաժեշտ սարքավորումները մեզ տրամադրել։ Երկրորդ դժվարությունը փոխադրամիջոցների հարցն է։ Գիտեք, որ տակնուվրա վիճակում է այսօր փոխադրումների ոլորտը, և մենք մեծ դժվարություններ ունենք, որպեսզի այդ սարքավորումները կարողանանք հասցնել Երևան։

-Ի՞նչ սարքավորումների մասին է խոսքը։ Շնչառական ապարատներ կարողացե՞լ եք ձեռք բերել։

-Որոշ ապարատներ կարողացել ենք ձեռք բերել։ Այս պահին դրանք օդանավով Փարիզի ճանապարհին են, հույս ունենք, որ երկուշաբթի կկարողանանք դրանք ուղարկել Երևան հնարավոր ճանապարհներով։ Իսկ ուրիշ սարքավորումներ էլ արտադրության պրոցեսի մեջ են, որոնց համար պետք է սպասել նվազագույնը երկու շաբաթ, որից հետո պետք է լուծել նաև փոխադրման հարցը։ Տեսնում եք, որ սրանք շատ բարդ խնդիրներ են։ Հուսամ, որ կկարողանանք շատ արագ դրանք լուծել։ Բայց քանի որ ամբողջ աշհարն իրար է անցել, բոլոր երկրներն էլ նույն սարքավորումների կարիքն ունեն, երբ օդանավային երթուղիները տակնուվրա վիճակում են, այս պարզ հարցերը շատ բարդ խնդիրների են վերածվում։

-Հաշվի առնելով, որ այդտեղ նույնպես կորոնավիրուսը շատ արագ տարածվում է, ինչ տրամադրություններ են տիրում հայ համայնքում, մարդիկ ցանկություն ունե՞ն օգնել Հայաստանին, թե՞ ամեն մեկը կենտր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր