Դեպի վեր

Նիկոլ Փաշինյանը պետք է լինի չափազանց զգոն ու աջալուրջ. դավադրության ուրվականը շրջում է իր հետևից

1in.am06/28/2020, 1:24

Նիկոլ Փաշինյանը պետք է լինի չափազանց զգոն ու աջալուրջ. դավադրության ուրվականը շրջում է իր հետևից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ դիտարկումներ ունեք ընդդիմադիր ուժերի հանդիպումների շուրջ: Արդյոք ԾառուկյանՀՅԴՎանեցյան հնարավոր դաշինքը կարո՞ղ է ընդդիմադիր դաշտում լուրջ հեռանկարներ ունենալ:

– Իսկապես՝ ի՞նչ վեհ, դարակազմիկ գաղափարի շուրջ են համախմբվել այս ուժերը: Համախմբվել են մեր ազգային հարստությունների առյուծի բաժինը՝ 90 տոկոսը, վաուչերային սեփականաշնորհման և այդ կարգի այլ հրեշավոր մեքենայությունների միջոցով յուրացրած մի քանի օլիգարխիկ ընտանիքների խոշոր ունեցվածքները հեղափոխական ազգայնացումից փրկելու նպատակով: Համախմբվել են, որպեսզի մեզ զրկեն հեղափոխությունն ավարտին հասցնելու հնարավորությունից, քանզի գրոշի արժեք չունեն այն «հեղափոխությունները», որոնք արմատական փոփոխություններ չեն մտցնում սոցիալական խմբերի ունեցվածքային փոխհարաբերություններում: Նրանք հայտարարում են, որ պայքարելու են Նիկոլ Փաշինյանի և նրա «ավտորիտարիզմի» դեմ, բայց իրականում նրանք դուրս են եկել պայքարի մեր ժողովրդի ճնշող մեծամասնության՝ հարստահարված, երկրում թշվառ գոյություն քարշ տվող կամ հանապազօրյա հացը վաստակելու հրամայականով դրդված երկրից հեռացած միլիոնավոր հայերի դեմ: Որովհետև ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, որը և՛ պաշտոն ունի, և՛ ապահով ապրուստ, այլ մենք ենք հեղափոխության երկրորդ փուլի շահառուները: Նիկոլ Փաշինյանը և նրա «իմքայլականները» հեղափոխության առաջին փուլի շահառուներն են, քանզի նրանք հեղափոխության առաջին փուլի արդյունքում եկան իշխանության, խրճիթներից տեղափոխվեցին պալատներ, ստացան բարձր վարձատրություն և պարգևավճարներ: Հեղափոխության ամենակարևոր՝ երկրորդ փուլի շահառուն արդեն ոչ թե հեղափոխականների իշխող նեղ շերտն է, այլ բառի բուն իմաստով ողջ ժողովուրդն է: Եվ այժմ այս երեք գիշատիչ խեղկատակները դուրս են եկել և Նիկոլին ասում են, թե ա՛յ ախպեր, մենք մեր քվեներով քեզ ընտրել ենք վարչապետ, գեներալ Մանվելին զրկել ենք անձեռնմխելիությունից ու Վանեցյանի ձեռքերով փուռն ենք տվել, քեզ պոկել ենք Վովա Գասպարյանի ճիրաններից, հետո մեր ձայներով քեզ կարգել ենք վարչապետ, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանին Վանեցյանի ձեռքերով ԿԳԲ-ի պադվալ խցկեցինք ու քո ոտքերի առաջ մատաղ արինք, ապրում ես այժմ թագավորի նման, էլ ի՞նչ ես ուզում: Հանգիստ՝ մեզ հետ հաշտ ու խաղաղ վայելի, իսկ «պողոսների» հերն էլ անիծած՝ թող ոնց շան կյանքով ապրել են, այնպես էլ ապրեն: Ի պատիվ Նիկոլի՝ նա չի համաձայնում և չի հրաժարվում հեղափոխությունն ավարտին հասցնելու օրակարգից, և սա է սրանց «միջկուսակցական» խլրտոցի սոցիալ-քաղաքական մոտիվացիայի առանցքը: Դեռ ֆրանսիացի մեծ գրող Օնորե դը Բալզակն էր, իմաստավորելով հեղափոխական ցնցումների պատճառները, ընդգծում, որ հեղափոխությունների պատճառը ժողովրդի լայն զանգվածների կողմից այն ճշմարտության գիտակցումն է, որ ի վերջո յուրաքանչյուր մեծ ունեցվածքի հիմքում ընկած է որևէ հանցագործություն: Ամեն ինչ պարզ է. պետք է պայքարեն հեղափոխության երկրորդ՝ եզրափակիչ փուլը վիժեցնելու համար, որպեսզի պահպանեն Ազատության հրապարակը պաշարած իրենց ռեստորանները, պետական խորհրդանիշներին շքեղությամբ գերազանցող իրենց դղյակները, ահռելի և բազմազան ակտիվները:

Հանդիպել են նաև նախկին նախագահներ Սարգսյանն ու Քոչարյանը, արդյոք կտեսնե՞նք նրանց ակտիվությունը քաղաքական դաշտում, կլինի՞ ուժերի կոնսոլիդացիա:

– Քոչարյանի դեմ դատավարությունը շուտով կմտնի բովանդակային դատական քննարկումների փուլ: Սերժ Սարգսյանը բոլոր հիմքերն ունի այդ դատավարությունից ավելի վախենալու, քան այդ գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը. մարտի մեկի քաղաքական շահառուն հենց Սերժ Սարգսյանն էր: Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ է մասնակցել որպես թեկնածու ՀՀ նախագահի ընտրություններին և երկու անգամ էլ չի խոչընդոտել երկրորդ փուլի անցկացմանը, ինչը նպաստել է իրավիճակի լիցքաթափմանն ու թույլ է տվել խուսափել արյունահեղությունից: Սերժ Սարգսյանը, հակառակը, երկու անգամ էլ հրաժարվել է երկրորդ փուլից, ինչը 2008 թվականի մարտի մեկին 10 մարդկային զոհերի պատճառ դարձավ: Արդյոք չի՞ առաջարկել Քոչարյանը Սերժին գնալ երկրորդ փուլ: Այս և այլ հանգամանքների մասին Քոչարյանը կարող է պատմել, ինչից Սերժ Սարգսյանը շատ է վախենում: Ի վերջո մարտի 1-ի սպանդի գնով իշխանությունը 10 տարով զավթել է հենց Սերժ Սարգսյանը, և նրա տեղը մեղադրյալների աթոռին, որն առ այսօր թափուր է, չի կարող զբաղեցնել և ոչ մեկը բացի իրենից:

Առհասարակ ՀՀԿի ակտիվությունը...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR418430
RUR4.194.39
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր