Դեպի վեր

Կառավարությունը պետք է թոթափի հեղափոխական անիմաստ էյֆորիան, այլապես կհայտնվենք աննախանձելի իրավիճակում

1in.am08/19/2018, 2:06

Կառավարությունը պետք է թոթափի հեղափոխական անիմաստ էյֆորիան, այլապես կհայտնվենք աննախանձելի իրավիճակում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Արծրուն Պեպանյանը։

Պարոն Պեպանյան, Հայաստանի նոր կառավարությունը նշում է իր 100 օրը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ օրերը, ի՞նչ համակարգային խնդիրներ կմատնանշեք։

– Այն, որ հին համակարգը ապամոնտաժվում է, դա աննախադեպ ձեռքբերում է և ազգային վերելքի նախադրյալներ է ստեղծում;

Բայց, ցավոք, նոր իշխանությունները կարծես թե բավարարվում են դրանով: Չեն արվում նորի ամրագրմանն ուղղված բավարար քայլեր, և վտանգ կա, որ հինը կվերադառնա:

Շատերը նշում են, թե այն, ինչ տեղի է ունեցել մայիսին իշխանափոխություն է, իսկական հեղափոխությունը հիմա է սկսվում և գուցե դրա առաջին քարը դրվելու է օգոստոսի 17-ին, երբ կա հեղափոխության դեմ կանգնած հստակ ուժ և հակահեղափոխության առանցք, լիդեր։ Այդպե՞ս է արդյոք։

– Որպես կանոն, հեղափոխության առաջին քարը դրվում է մինչ իշխանափոխությունը. մշակվում է նոր համակարգը, ստեղծվում է նոր համակարգով ապրող շարժում, այդ ընթացքում ի հայտ է գալիս, հղկվում նոր կառավարիչների շերտը: Այս ամենը չի արվել մինչ իշխանափոխությունը, ինչը լուրջ խնդիրներ է  հարուցել նոր իշխանությունների առջև: Այս թերացումը հարկավոր էր արագ շտկել իշխանափոխությունից հետո, որպեսզի լիներ նորը կրող մարդկային շերտ՝ հենարան: Չարվեց: Մարդիկ տեղյակ չեն, թե որն է հնին փոխարինող նոր համակարգը:  Նման դեպքում հինն արագ վերականգնվում է: Դեռ ուշ չէ այդ բացը շտկել:

Հեղափոխության դեմ ակտիվ քարոզչություն է սկսվել, նկատվում են նաեւ որոշ ուժերի միավորումներ՝ ընդդեմ նոր իշխանության։ Կան արդյո՞ք արտաքին եւ ներքին վտանգներ։

– Հեղափոխությունն ինքը ծնեց հակահեղափոխություն: Քանի որ իշխանափոխությունն արագ տեղի ունեցավ, ապա հին իշխանական համակարգը շփոթմունքի էր մատնվել ու հանձնված վիճակում էր: Բայց նոր իշխանություններն այդ վիճակից օգտվելու և իրական վերափոխումներ անելու, ազգի միտք կրողներին իրենց շուրջը համախմբելու, առողջ քննադատությանն ունկնդրելու փոխարեն գրոհ նախաձեռնեցին բոլոր այլ տեսակետ արտահայտողների վրա,  արժեհամակարգային  որոշ, ժողովրդի կողմից անընդունելի  նորամուծություններ արեցին, ինչով վանեցին շարժմանը մասնակցած շատ-շատերին, ապա, դատական համակարգում բարեփոխումներ չարած ու շտապողականությանը տրված՝ ընկան նախկին պաշտոնյաների ետևից ու իրենք իրենց համար ստեղծեցին բարդ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր