Դեպի վեր

Հայաստանում համավարակը հնարավոր էր վախով հաղթահարել, ինչպես դա եղավ Ֆրանսիայում. Գործունյան

1in.am07/4/2020, 2:06

Հայաստանում համավարակը հնարավոր էր վախով հաղթահարել, ինչպես դա եղավ Ֆրանսիայում. Գործունյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը։

– Տիկին Գործունյան, ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օրերս զորակցության նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ պատրաստ է Հայաստանին տրամադրել 50-60 միլիոն եվրո օգնություն։

– Բարձր եմ գնահատում Մակրոնի զորակցությունը, դիվանագիտական ճիշտ քայլ է։ Ֆրանկոֆոնիայից հետո հարաբերություններն էլ ավելի են լավացել, իսկ հիմա հասկանալի է, որ տնտեսական ճգնաժամ է առաջացել կորոնավիրուսի հետևանքով։ Միայն Հայաստանը չէ, որ սոցիալական խնդիրներ ունի, ահռելի մեծ սոցիալական խնդիրներ են առաջանալու նաև Ֆրանսիայում՝ գործազրկություն, գործարաններ են փակվելու կորոնավիրուսի հետևանքով։ Հիմա մտածում են, որ օգնեն այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն։ Հայաստանն այս պահին ունի դրա կարիքը, աղքատ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը բավականին բարդ է, ժողովուրդն էլ կանոններին չի հետևում՝ ի տարբերություն Ֆրանսիայի։ Ֆրանսիացիները հետևեցին սահմանված կարգերին, կարանտինը, խստացված կանոնները Ֆրանսիային հանեցին այդ սարսափելի ճգնաժամից։ Հիմա էլ բոլորը դիմակներ կրում են փողոցներում, խանութ չես կարող մտնել առանց դիմակի, սոցիալական հեռավորությունն էլ պահպանում են։ Հայաստանին հետևելով՝ տեսնում եմ, որ անտեսում են կանոնները։ Նույնիսկ տարիքով մեծ մարդիկ չեն ուզում դիմակ կրել, ինչը սխալ է, քանի որ վտանգն ամենից շատ իրենց համար է։ Երիտասարդներին ամեն օր կոչ են անում մտածել մեծերի մասին, որոնց հնարավոր է վարակեն և կյանք խլեն։

– Սրճարաններ, ժամանցի վայրեր, ռեստորաններ ամբողջովին բացվե՞լ են։

– Ամեն ինչ բաց է, միայն ակումբները չեն գործում, մնացած ամեն ինչ բաց է։ 15 երկրների հետ արդեն թռիչքներ են իրականացվում։ Բայց, ընդհանուր առմամբ, խիստ պայմաններ են, ամեն մեկը հետևում է դրան։ Թեև հիմա բոլոր ոլորտները գործում են, սակայն տնտեսության մեջ արդեն իսկ խնդիրներ կան: Կառավարությունը փոքր ընկերություններին օգնում է՝ հարկերը նվազեցնելով, բայց բոլորն էլ սպասում են, որ սեպտեմբերին կարող են ցույցեր սկսվել, քանի որ գործազրկությունն աճում է, ինչը բունտերի կարող է հանգեցնել։ Պատգամավորները ուսումնասիրություններ են անում, թե արդյոք կառավարությունը ճի՞շտ է պայքարել կորոնավիրուսի դեմ, արդյոք կարո՞ղ էին ավելի լավ պայքարել, որ հարցում են թերացել և այլն: Համավարակի տարածման սկզբում դիմակների խնդիր եղավ Ֆրանս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր