Դեպի վեր

Bang & Olufsen-ը ներկայացրել է նոր սերնդի Beosound A9 եւ Beosound 2 տնային բարձրախոսները

bravo.am03/21/2023, 1:06

Bang & Olufsen-ը ներկայացրել է նոր սերնդի Beosound A9 եւ Beosound 2 տնային բարձրախոսները

Հավերժական դիզայնի առաջադեմ պատկերներ՝ Bang & Olufsen-ը ներկայացրել է նոր սերնդի Beosound A9 եւ Beosound 2 բարձրախոսները։ Այս երկու բարձրախոսները հասանելի են ոչ միայն նոր սեւ անտրացիտ, ոսկեգույն եւ բնական ալյումինե գույներով, այլեւ միացել են Bang & Olufsen ապրանքանիշի առաջատար արտադրանքների շարքին՝ հիմնված հռչակավոր Mozart ծրագրային հարթակի վրա:«Այսօր տոնում ենք այն փաստը, որ մեր ամենահայտնի տնային բարձրախոսները ստեղծված են ապագայի համար»,- ասում է Bang & Olufsen-ի արտադրանքի մարկետինգի փոխնախագահ Մայքլ Հենրիքսոնը. «Հավերժական դիզայնը չի վերաբերում միայն արտադրանքին, որ միտված է երկար պահպանվելուն, այլ նաեւ ձեւավորմանը, որով մարդը կհիանա եւ կպարծենա գալիք տասնամյակների ընթացքում»:

Bang & Olufsen Mozart պլատֆորմի հիմքում փոխարինվող մոդուլն է, որն ունի բավականաչափ հզորություն, որպեսզի ապահովի ծրագրերի եւ ֆունկցիաների թարմացում հետագա տարիների ընթացքում։ Եթե կապի եւ հոսքային տեխնոլոգիան երբեւէ հնանա, մոդուլը կարող է փոխարինվել նոր տարբերակով՝ ապահովելով ձայնի բարձր որակ հետագայի համար:

3


5-րդ սերնդի Beosound A9

Beosound A9-ն օժտված է Bang & Olufsen-ի ժամանակակից արտադրանքի հավերժական դիզայնով։ 2012 թվականին Օյվինդ Սլաատոյի թողարկած քիչ հայտնի կլոր ձեւն այսօր առաջատար դիրքերում է։ Beosound A9-ը լցնում է բնակելի տարածքը հարուստ եւ հզոր ձայնով՝ սահուն կերպով միաձուլվելով ցանկացած ինտերիերին:

Հինգերորդ սերնդի Beosound A9-ը որոշակի բարեփոխումներով ունի այն բոլոր առանձնահատկությունները, որոնք ընկերությանը հաջողակ են դարձրել ավելի քան 10 տարի առաջ։ Առկա է ստանդարտ երանգների հավաքածու՝ սեւ անտրացիտ, ոսկեգույն եւ բնական ալյումին: Ստանդարտ երանգներով հետեւի կափարիչը հրաշալի կերպով լրացնում է առջեւի կաղապարն այնպես, ինչպես կաղնու ոտքերն ու ալյումինե սարքավորումները՝ դիզայնն ապահովում են գեղագիտությամբ։

Նոր Beosound A9-ն իր ստանդարտ երանգների շնորհիվ հնարավոր է հարմարեցնել նույնիսկ ամենաէկլեկտիկ սենյակի ոճին ու գեղագիտությանը։

Beosound A9-ը գեղագիտական առումով հաճելի է եւ հեշտ օգտագործման համար: Երաժշտության ձայնը կարելի է կառավարել՝ ձեռքը մակերեսին սահեցնելով, իսկ ահա A9-ը կոճակը սեղմելով կարող եք անմիջապես բաց թողնել, նվագարկել կամ դադարեցնել երաժշտական կատարումը:

Beosound A9-ին Mozart ծրագրային մոդուլ ավելացնելու դեպքում 5-րդ սերունդը նույնպես կարող է աշխատել ապագայում միացման բարելավված հնարավորություններով, համատեղելիությամբ եւ նոր հնարավորություններով, որոնք կթարմացվեն հետագա տարիների ընթացքում:

3


3-րդ սերնդի Beosound 2

Bang & Olufsen-ի պորտֆոլիոյի հիմնական՝ Beosound 2-ն իրենից ներկայացնում է հզոր բազմաֆունկցիոնալ բարձրախոս, որն օժտված է բարձրակարգ դիզայնով, էսթետիկայով եւ գերհզոր ձայնով: Սարքը 2016 թվականին է թողարկվել, իսկ այժմ երրորդ սերնդի թողարկումով Beosound 2-ն արդեն իր տեղը զբաղեցրել է Bang & Olufsen ապրանքանիշի նոր սերնդի շարքերում՝ մնալով առաջատար դիրքերում:

Բարձրորակ ալյումինից պատրաստված նյութն այսօր կ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR415.5427.5
RUR4.164.36
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր