Դեպի վեր

Սահմանն ու կարմիր գիծը չպետք է խախտվի. ինչո՞ւ են ընդդիմադիրները «ձայնակցում» Ալիևին

1in.am09/24/2020, 12:18

Սահմանն ու կարմիր գիծը չպետք է խախտվի. ինչո՞ւ են ընդդիմադիրները «ձայնակցում» Ալիևին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, Ադրբեջանը հերթական քարոզչական հնարքն է օգտագործել՝ աղավաղելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և  Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակության հանդիպման բովանդակությունը։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետի հայտարարությունները խոչընդոտում են բանակցային գործընթացին, և որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ պետք է հանձնվեն հինգ շրջանները: Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Բաքվին այս հարցում «ձայնակցում են» որոշ հայաստանյան ու արցախյան ընդդիմադիրներ։

Նախևառաջ՝ Լավրովը չէր կարող նման բան ասել։ Եթե նույնիսկ նման պնդման համար հիմք լիներ, Լավրովը, լինելով բարձրագույն դիվանագետ, երբեք նման բան չէր ասի։ Առավել ևս՝ Հայաստանի Հանրապետության հետ Ռուսաստանն ունի դաշնակցային հարաբերություններ, ինչի մասին վառ երևաց ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում, որն ուղղված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ընդհանրապես ադրբեջանական կողմը միշտ էլ ուռճացնում է այս կամ այն հայտարարությունը, հաճախ՝ ստում։ Նույնիսկ Մարիա Զախարովան դրա վերաբերյալ հատուկ պարզաբանում տվեց։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը և այն պնդմանը, որ այս հարցի շուրջ բոլորս պետք է միասնական լինենք՝ դա երազանք է։ Մեր ամենամեծ ձեռքբերումը կլինի այն, որ համազգային շահերի շուրջ մենք լինենք միասնական։ Ներքին քաղաքական կյանքում, բնական է, ամեն մեկը կունենա իր կարծիքը։ Ընդդիմությունը պետք է լինի ուժեղ, քննադատող։ Բայց մենք պետք է հասկանանք, որ որևէ մեկն իրավունք չունի ոտնահարելու մեր ազգային շահերը։ Պետք է նաև հասկանանք, որ քաղաքական դաշտն այնպիսին է, որ նման շահարկումներ ու զարգացումներ անընդհատ լինելու են։

– Բայց արդյոք պե՞տք է այդ հարցում ստանձնել Ալիևի խոսնակի դերը, դա քաղաքական պայքարում արդարացվա՞ծ է։

– Գիտեք, տարբեր քաղաքական ուժեր իրենք են իրենց մոտեցումները որդեգրում։ Իդեալական կլիներ, որ գոնե այս հարցում բոլորս միասնական լինեինք։ Բայց ասել, որ դա չի լինի՝ դժվար է։ Ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում իր պահելաձևը։ Կան քաղաքական ուժեր, որոնք արմատական ընդդիմություն են ու միշտ էլ լինելու են արմատական ընդդիմություն՝ անկախ նրանից, թե ով է իշխանության գլխին կանգնած։ Կան ուժեր, որոնք այլ մոտեցումներով են հանդես գալիս ու չեն ընդունում իշխող ուժին։ Բայց իհարկե իդեալականը կլինի այն, որ մենք ղարաբաղյան հարցում միասնական դիրքորոշում ցուցաբերենք։ Բայց երբեմն էլ ընդդիմությունից հնչող կոշտ մոտեցումները ինչ-որ տեղ նաև ուղղված են Ադրբեջանին, որ չմտածեն, թե հասարակութ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր