Դեպի վեր

«Ո՛չ ռուսական ֆաշիզմին» կարգախոսով երթ Թբիլիսիում

azatutyun.am07/24/2017, 2:55

«Ո՛չ ռուսական ֆաշիզմին» կարգախոսով երթ Թբիլիսիում

«Ո՛չ ռուսական ֆաշիզմին»՝ այս կարգախոսի ներքո երեկ Թբիլիսիի Աղմաշենեբելի փողոց են դուրս եկել հարյուրավոր ակտիվիստներ:

Երթը, որ կազմակերպել էր «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը, փորձել են խոչընդոտել հակընդդեմ երթի՝ ազգայնական կարգախոսների ներքո նույն փողոցում հավաքված ակտիվիստները, ովքեր տասն օր առաջ պահանջում էին ներգաղթի մասին նոր օրենք ընդունել` սահմանափակելով ներգաղթյալների մուտքը Վրաստան և արտաքսելով անօրինական ներգաղթյալներին: Վրացական մամուլի գնահատմամբ՝ միգրանտների դեմ բողոքի ակցիաների գլխավոր թիրախը Վրաստանում բնակվող Թուրքիայի և արաբական մի շարք պետությունների քաղաքացիներն էին:

Մեծաթիվ ոստիկանների կողմից ուղեկցվող երեկվա ցույցը, այդուհանդերձ, առանց միջադեպերի չի անցել: Ազգայնական կարգախոսներ վանկարկող ցուցարարները հավկիթներ, ջրով լի պլաստիկե շշեր են նետել ընդդիմախոսների ուղղությամբ՝ ընդհուպ վնասելով նրանցից մեկին։ Ոստիկաններին ի վերջո հաջողվել է կանխել հետագա բախումը, և այլ միջադեպեր չեն գրանցվել։

«Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք փողոց են դուրս եկել ցույց տալու, որ Վրաստանը հանդուրժողական երկիր է, որտեղ ֆաշիզմն ու այլատյացությունը տեղ չունեն: Հուլիսի 14-ին «ֆաշիստական կարգախոսներով» փողոց դուրս եկած ակտիվիստները, ինչպես պնդում են երեկվա ակցիայի կազմակերպիչները, ուղղորդվել և ֆինանսավորվում են Կրեմլի կողմից:

«Այսօր մենք «ո՛չ» ենք ասում ֆաշիզմին, որը մի քանի օր առաջ, ցավոք, տեղ էր գտել այս նույն փողոցում անցկացված ցույցի ժամանակ, ինչը միանշանակ հակասում է Վրաստանի որդեգրած արժեքներին ու սկզբունքներին», - երեկ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր