Դեպի վեր

Քրեական ենթամշակույթը քրեականացնելու մասին օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց

azatutyun.am11/20/2019, 7:42

Քրեական ենթամշակույթը քրեականացնելու մասին օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց

«Թող հետ կանգնի այս նախագծից, չէ՞ որ երեխա ունի»։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի անունից նման հորդորներ է ստացել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, քրեական ենթամշակույթ ստեղծելը քրեականացնող օրինագծերի փաթեթի հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանը:

Այս սպառնալիքների մասին առաջին անգամ ԱԺ ամբիոնից շատ կոշտ ձևակերպումներով խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց անուններ տալու: Այսօր պատգամավոր Բաղդասարյանը մանրամասնեց, որ նախազգուշացումներ ու հորդորումներ են եղել իրեն, որ հետ կանգնի զեկուցումից. - «Ես չեմ կարող այս պահին տալ իրավական գնահատական և ասել, որ դա հստակ սպառնալիք է եղել, բայց այն հանգամանքը, որ դա միանշանակ ուղղորդումներ են եղել, փաստում եմ», - ասաց նա։

Ըստ պատգամավորի, հորդորները տարբեր մարդկանց կողմից են եղել, որոնք հնչեցրել են Վարդան Ղուկասյանի անունը։ Վերջինս նման մեղադրանքները զրպարտութուն է որակում, հարցադրումներ կատարող լրագրողներին էլ սպառնում է դատի տալ: Դիտարկմանը, թե այս մասին առաջինը բարձրաձայնել է վարչապետ Փաշինյանը, արդյո՞ք դիմելու է իրավապահներին, որպեսզի նրան պատասխանատվության ենթարկեն զրպարտության համար, Ղուկասյանը արձագանքեց․

«Ես պաշտոն հարգող մարդ եմ, Հայաստանի Հանրապետության թագավոր, վարչապետ և կաթողիկոս հարգում եմ և կոռեկտության մեջ եմ ինձ պահում։ Ասել է, միգուցե հետագայում զգա, որ սխալվել է, ոչինչ, բան չկա, ես իրեն լավն եմ ցանկանում, ամենաբարիքները։ Իրավապահներն էնքան են ինձ ստուգել, էնքան են մեր նկատմամբ խիստ եղել, ես ձեր գիտեցած շատ-շատերից չեմ եղել, որ արտոնյալ պայմաններում եղած լինեի մինչև այսօր»։

Հարցին, թե չի հարցաքննվել այդ սպառնալիքների հետ կապված, պատգամավորը պատասխանեց, որ մարդիկ ամեն ինչ էլ կարող են խոսել։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ գլխավոր դատախազության հանձնարարականով քրեական հետախուզության գլխավոր վարչությունում իրականացվում են համապատասխան գործողություններ։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը չմանրամասնեց՝ հարցաքննվել են արդյոք պատգամավորներ Վարդան Ղուկասյանն ու Նազելի Բաղադասարյանը։ Վերջինս այսօր, չնայած իրեն փոխանցված հորդորներին, հանդես եկավ որպես քրեական ենթամշակույթը քրեականացնելու մասին օրինագծերի փաթեթի հարակից զեկուցող ու հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել նախագծին։

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթների հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի փոխանցմամբ՝ նախագծով քրեական աստիճանի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու և պահպանելու համար նախատեսվում է սահմանել քրեական պատասխանատվություն:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որ բացեք, այնտեղ կոնկրետ արարքներ է նկարագրում՝ սպառնալիքով բնակարանային վեճ է լուծել՝ իր ազդեցությունն օ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր