Դեպի վեր

Հրայր Թովմասյանը դարձավ Քոչարյանի պաշտպանական թիմի ամենաանորակ անդամը

1in.am09/5/2019, 5:36

Հրայր Թովմասյանը դարձավ Քոչարյանի պաշտպանական թիմի ամենաանորակ անդամը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Սահմանադրական դատարանի որոշումը: Ի՞նչ եք հասկացել որոշման այն հատվածից, որը հրապարակվել է, և որի մասին արդեն եզրահանգումներ են հնչում:

– Ես չեմ էլ ուզում հասկանալ: Ես ուզում եմ հասկանալ մի բան՝ Սահմանադրական դատարանն այս անդամների, դատավորների կազմով իրավասո՞ւ է նման որոշում կայացնելու: Եվ երկրորդ՝ այս գործընթացը սկսվել է շատ ավելի վաղուց, և բոլորը գիտեին, որ այս օրը պիտի գար, Առաջին ատյանի դատավորի որոշումն էր գործը ՍԴ ուղարկելը՝ ըստ էության կանխելով դատաքննության փուլը: Հասկանալի էր, որ Ռ. Քոչարյանի պաշտպանական խումբը գտել է մի ուղի, որտեղ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունների միջոցով փորձում է Ռ. Քոչարյանին հնարավորինս հեռու պահել դատաքննական փուլ մտնելուց:

– Օրենք խախտելո՞ւ ճանապարհով:

– Իմ տպավորությամբ՝ բազմաթիվ օրենքներ խախտված են, բայց դրանք արդեն ապագայի խնդիրներ են, որտեղ ի հայտ կգա խնդիրների բովանդակությունը:

– Բա ինչո՞ւ եք դուք հանգիստ նստել:

– Չեմ կարծում, որ հանգիստ նստել ենք: Բազմիցս հարցազրույցներում մտահոգություններ եմ հայտնել այս պրոցեսների վերաբերյալ: Սկսվեց մի գործընթաց, որտեղ խոսվեց անցումային արդարադատության մասին, Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրների մասին, Վահե Գրիգորյանը նամակ ուղարկեց պետական կառույցներին՝ ի ցույց դնելով, թե ինչ կոլապսի առաջ կարող ենք կանգնել: Բայց տեսեք՝ իրենք հաշվի առան այն, որ ԱԺ-ն արձակուրդում է գտնվելու, և ՍԴ աշխատակարգային որոշումները՝ իրենց միջնորդության մի հատվածը Վենետիկի հանձնաժողով փորձաքննության ուղարկելը, մյուս հատվածը, անընդհատ ժամկետները փոխելով, բերեցին-հասցրեցին այստեղ, որ որոշում կայացնեին: Ըստ էության՝ Հրայր Թովմասյանը, երևի չի գիտակցել, բայց այսօր՝ Փրկարարի օրը, հանդես եկավ Ռ. Քոչարյանի փրկակար գործողությամբ, երևի ուզում էր փրկարար դառնալ: Հրայր Թովմասյանը դարձավ Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմի ամենաանորակ անդամը, որովհետև, ըստ էության, նա ՍԴ-ն ծառայեցրեց փաստաբանական խմբին՝ որպես մաս:

– Փաստաբանն ասում է, որ այս որոշումը ազատման հիմք է ստեղծում:

– Փաստաբանը շատ բան է ասում, փաստաբանն այդպես էլ պետք է ասի, դրա համար նա բավականին բարձր աշխատավարձ է ստանում: Երբ որ ամբողջական եզրակացությունը կհրապարակվի, հասարակության համար տեսանելի կլինի, թե փակ դռների ետևում ինչ քննարկում է եղել: Պետք է կարդանք՝ ովքեր են երկու հատուկ կարծիքները գրել: Վահե Գրիգորյանը, չի մասնակցել այս նիստին՝ դրանով իսկ չխախտելով օրենքը, լինելով ՍԴ երկու դատավորներից մեկը՝ նա ասում է, որ ինքը Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների պաշտպանն է եղել:

– Նույնն առաջարկում էր նաև մյուսներին:

– Մյուսները չգիտակցեցին: Արարողակարգային առումով դեռ պետք է ուսումնասիրվի՝ նրանք Վ. Գրիգորյանի այդ միջնորդությունը քննել են, թե ոչ: Կարծում եմ, որ Հրայր Թովմասյանն իր վերջին ծառայությունը մատուցեց նախկին իշխանություններին, չէր կարող չմատուցել, վերջին հաշվով նա ՍԴ հավերժ նախագահ լինելու արտոնագիրը ստացել էր հենց այսպիսի օրերի համար: Նրան պարտադրել են այս ծառայությունը մատուցել, այլ իրավական բացատրություն գոյություն չունի: Հիմա կլինեն իրավական վեճեր, իրավաբանները կբաժանվեն մի քանի խմբի, բայց խնդիրը դա չէ, այլ ամբողջ խնդիրն այն է, որ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ մի քանի անդամներով, ոչ դատավորներով, կարող էր, այնուամենայնիվ, Հայաստանը մտցնել քաղաքական կոլապսի մեջ, այսինքն՝ անկայունությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր