Դեպի վեր

Մենք գիտակցում ենք՝ եկել է օր ու գիշեր աշխատելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

panorama.am12/10/2018, 5:36

Մենք գիտակցում ենք՝ եկել է օր ու գիշեր աշխատելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

«Երեկ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձավ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօր ընտրություններին հետևած միջազգային դիտորդները բացառիկ և աննախադեպ բարձր գնահատական են տվել ընտրությունների արդյունքներին, ըստ էության արձանագրելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական լինելու փաստը․ «Սա աննախադեպ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ։ Ես համարում եմ, որ սա իսկապես Հայաստանի կարևորագույն նվաճումն է, Հայաստանի քաղաքացու կարևորագույն նվաճումն է»։

Նրա խոսքով, այս ընտրությունները կարևոր և բացառիկ էին ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքներն արձանագրելու առումով։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս ընտրություններում կրկին վստահության քվի տվեցին «Իմ քայլը» դաշինքին։ Այդ վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է, և մենք գիտակցում ենք, որ ահա եկել է օր ու գիշեր աշխատելու, ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը։ Որևէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը։

Կսկսենք նոր թափով այն բոլոր նախընտրական ծրագերի իրագործումը, որոնցով հանդես ենք եկել նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- ասաց Ն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր