Դեպի վեր

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ դեռ հստակ չէ, թե որն է լինելու կորոնավիրուսի հաղթահարման գինը

azatutyun.am03/26/2020, 2:00

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ դեռ հստակ չէ, թե որն է լինելու կորոնավիրուսի հաղթահարման գինը

Իտալիան և Իսպանիան շարունակում են մնալ կորոնավիրուսի համաճարակի գլխավոր կենտրոնները:

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7500-ի

Վերջին պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 7500-ի:

Դա կրկնապատիկ ավելին է, քան համաճարակի ծագման օջախ Չինաստանում, որտեղ իշխանությունները հաղորդում են հիվանդության դեմ պայքարում արձանագրած նորանոր հաջողությունների մասին:

Պաշտոնական Պեկինի տեղեկություններով՝ արդեն երկրորդ օրն է, ինչ երկրի ներսում կորոնավիրուսի միմյանց փոխանցման որևէ դեպք չի արձանագրվել, բոլոր հատատված դեպքերը հայտնաբերվել են արտերկրից Չինաստան ժամանածների մոտ:

Իսպանիայում վարակակիրների թիվը մոտենում է 50 հազարի

Կորոնավիրուսի տարածման դինամիկան խիստ մտահոգիչ է Իսպանիայում, որտեղ մահացածների թիվը ևս գերազանցել է Չինաստանի ցուցանիշը: Վերջին տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով Իսպանիայում արդեն ավելի քան 3600 մարդ է մահացել, վարակակիրների ընդհանուր թիվը մոտենում է 50 հազարի:

Հասկանալու համար Իսպանիայում կորոնավիրուսի տարածման ծավալները նշենք միայն, որ մեկ օրում այստեղ ավելի քան 700 մարդ է մահացել:

Ֆրանսիայում իրավիճակը լարված է, Իրանում վիրուսի տարածման տեմպերը փոքր-ինչ նվազել են

Հարևան Ֆրանսիայում համաճարակաբանական իրավիճակը ևս բավական լարված է`մեկ օրում շուրջ 200 մահ, մահացությունների ընդհանուր թիվը` ավելի քան 1300:

Իրանում համաճարակի տարածման տեմպերը փոքր-ինչ նվազել են, բայց և այնպես այսօրվանից իշխանությունները արգելել են բոլոր տեսակի տեղաշարժերը երկրի ներսում:

Թեհրանում լուրջ մտավախություններ ունեն, որ Իրանում կարող է սկիզբ առնել համաճարակի երկրորդ ալիքը:

«Ընդհանուր առմամբ ողջ աշխարհում այս պահին կորոնավիրուսի 470 հազար դեպք է արձանագրվել, ավելի քան 21 հազար մարդ մահացել է», - հաղորդում է Reuters գործակալությունը:

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ դեռ հստակ չէ, թե որն է լինելու կորոնավիրուսի հաղթահարման գինը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ մարդկությունն ի վերջո կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը, այլ հարց է, թե երբ և ինչ գնով:

«Մենք նախկինում բազմաթիվ համաճարակներ և ճգնաժամեր ենք հաղթահարել, կհաղթահարենք նաև այս մեկը: Այլ հարց է, թե որքան մեծ է լինելու դրա գինը: Մենք արդեն իսկ 16 հազար մարդու կորուստ ենք արձանագրել և հասկանում ենք, որ այդ ցուցանիշն աճելու է: Թե որքան կկազմի այդ կորուստը, կախված է մեր իսկ կայացրած որոշումներից և ձեռնարկած քայլերից», - հայտարարել է ԱՀԿ ղեկավարը` մեկ անգամ ևս հիշեցնելով, որ այս օրերին ողջ աշխարհում ուժի մեջ մտած սահմանափակումների նպատակը ոչ թե համաճարակի առողջապահակա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD503509
EUR549559.5
RUR6.336.67
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր