Դեպի վեր

ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփել է 2018թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

shamshyan.com03/25/2019, 6:06

ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփել է 2018թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Մարտի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ներկայացրեց բաժանմունքի 2018թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Այսպիսով, բաժանմունքի կազմում ընդգրկված են` Պատմության, Մ.Քոթանյանի անվան տնտեսա­գի­­­տության, Փիլի­սոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի, Մանուկ Աբեղ­­յանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգա­գրության, Ար­­­­­վես­տի ինստի­տուտները, Շիրա­կի հա­յա­գի­տա­կան հետազոտությունների կենտրոնը, «Հայկա­կան հանրագիտարան» հրատարակչությունը: Բաժանմուն­քի կազմում գործում է Հայագիտական ուսումնասի­րությունները ֆինանսա­վորող համահայ­կական հիմնադրամը:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոս և 17 թղթակից անդամ:

ՀՀ ԳԱԱ և արտաակադեմիական հրատարակչությունների միջոցով հրատարակել է 128 գիրք, որից 7-ը` արտասահմանում, 17 ուսումնական ձեռնարկ, 1031 հոդված, որից 369-ը` արտասահմանում:

2018 թ. հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդեսի», «Բանբեր հայագիտության» և «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսների 3-ական համարներ, թողարկվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլերեն հանդեսի 2 համար:

Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրատարակել է «Լեզու և լեզվաբնություն» հանդեսի 2 համար, Արևելագիտության ինստիտուտը հրատարակել է «Ժամանակակից Եվրասիա» պարբերականի 2 համար /մեկը` անգլերեն/, Արվեստի ինստիտուտը հրատարակել է «Կանթեղ. Գիտական աշխատություններ»-ի 3 համար: Տպագրվել է «Հանրագիտական բա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր