Դեպի վեր

Ի՞նչ խնդիր է լուծել Արարատ Միրզոյանը իշխանափոխությունից մեկ տարի անց

henaran.am04/23/2019, 5:12

Ի՞նչ խնդիր է լուծել Արարատ Միրզոյանը իշխանափոխությունից մեկ տարի անց

Արարատ Միրզոյանը այսօր ֆեյսբուքյան հանրագրում գրառում է կատարել, որտեղ պատմելով անցած տարի այս օրը Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին՝ գրել է. «Ինքս հրաժարականը չեմ լսել, չեմ էլ կարդացել: Անգամ մինչև հիմա: Միայն գիտեմ, որ ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ»:

Սա հերթական էժանագին մանիպուլյացիան է, որ արվում է «Նոր Հայաստանի» խորհրդրանի ղեկավարի կողմից պարզագույն նպատակով, թե տեսեք՝ «Սերժն ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ»:

Մինչդեռ համացանցում տարածված տեսանյութում երեւում է, թե ինչպես է Արարատ Միրզոյանը լսում Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը, որ կարդում է Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի քայլերթի առաջին իսկ օրից հրաժարվեց օրենքով սահմանված կարգով լեգիտիմ ուժ կիրառելու իր հնարավորություններից, ինչից օգտվելով փողոցի ճնշմամբ և մանիպուլյացիոն հնարքներով (օրինակ՝ պարտադրված օրակարգով հրապարակային բանակցությունների հրավեր ՀՀԿ-ին, համագործակցության հրավեր խորհրդարանական ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, մամլո ասուլիս օտարերկրյա լրատվամիջոցներին, իշխանության համար մղվող պայքարի հռչակումը իբրև թավշյա հեղափոխություն և այլն) Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն լեգիտիմացրեց՝ հանդես գալով որպես ժողովրդի թեկնածու:

Ժողովրդին էլ կազմակերպված դուրս բերեց օրենսդիր իշխանության դեմ՝ գրոհելով Ազգային ժողովը: Այսօր արդեն սահմանադրական ճանաչվեց այն օրենքը, որով Ազգային ժողովը փորձում էր պաշտպանել իր անկախությունը: Ազգային ժողովը ուժի գործադրմամբ ցրվեց, կազմակերպվեցին ընտրություններ: Ի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր