Դեպի վեր

Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան

panarmenian.net06/1/2020, 11:06

Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան

1 հունիսի 2020 - 15:04 AMT

PanARMENIAN.Net - Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան: Երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության և պաշտպանության հատկապես համաշխարհային պանդեմիայի այս դժվար ժամանակներում։

«Գալաքսի» ընկերությունների խումբը՝ գործակցելով «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ, 2020-ի հունիսմեկյան իր նախագիծն ուղել է Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաներին։ Դրա շրջանակում «ՍՕՍ»-ի 50 շահառու երեխա, ի հավելումն նվերների, ապահովվել է պլանշետներով և Ucom մշտական կապով, որպեսզի կարողանան հեռավար դասավանդման դպրոցական ծրագրից հետ չմնալ։

«Այսօր լուսավոր ու տաղանդավոր երեխաների սերունդ է մեծանում մեր երկրում, և մեր պարտքն է ապահովել ու երաշխավորել նրանց կրթության իրավունքը, հավասար հնարավորություններ ստեղծել, հատկապես, խոցելի խմբերում հայտնված երեխաների համար։ Մեր սոցիալական պատասխանատվության ծրագրերը, նախ և առաջ, զարգացման նախագծեր են։ Մենք հավատում ենք երեխաների ներուժին, ու հուսով ենք փոքր քայլերով, մեր մոտեցմամբ ու հոգատարությամբ դրական փոփոխություն բերել», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

«Գալաքսի» ընկերությունների խմբի և «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի համատեղ նախագիծը սոցիալական աջակցությունից զատ կրթական ու մոտիվացիոն կարևոր կոմպոնենտ ունի։ Նախագծի շրջանակում ընկերությունների խմբի հաջողած ղեկավարներ ու աշխատակիցներ ձեռագիր նամակներով իրենց պատմու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր